Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Քեղկիան Սափան քարտուղարին ասաց. «Օրենքի գիրք եմ գտել Տիրոջ տանը»։ Քեղկիան գիրքը տվեց Սափանին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Քեղկիան ասաց Սափան դպիրին. «Օրենքի գիրքը գտա Տիրոջ տանը»։ Եվ Քեղկիան այդ գիրքը տվեց Սափան դպիրին։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:15
8 Խաչաձեւ Հղումներ  

Քեղկիա քահանայապետն ասաց Սափան քարտուղարին. «Տիրոջ տանը օրենքի գիրք եմ գտել»։ Քեղկիան գիրքը տվեց Սափանին, որն ընթերցեց այն։


Երբ դուրս էին հանում Տիրոջ տուն բերված արծաթը, Քեղկիա քահանան գտավ Մովսեսի ձեռքով գրված Տիրոջ օրենքի գիրքը։


Սափանն այդ գիրքը բերեց արքային, ինչպես նաև զեկուցեց. «Տրված ամբողջ արծաթը գտնվում է քո ծառաների՝ գործավորների ձեռքում։


Հուդայի արքան և Հուդայի ու Երուսաղեմի բոլոր բնակիչները, քահանաներն ու ղևտացիները և ամբողջ ժողովուրդը՝ մեծից մինչև փոքրը, եկան Տիրոջ տունը, և արքան նրանց առաջ ընթերցեց Տիրոջ տանը գտնված ուխտի բոլոր խոսքերը։


Այս դեպքերից հետո պարսից Արտաշես արքայի թագավորության օրոք մեջտեղ ելավ Եզրասը՝ Սարուի որդին, որը Ազարիայի որդին էր, նա՝ որդին Քեղկիայի,


Այն ժամանակ ողջ ժողովուրդը մի մարդու նման հավաքվեց Ջրերի դարպասի առջևի հրապարակում, և Տիրոջ օրենքի դպիր Եզրասին ասացին, որ բերի Մովսեսի օրենքի գիրքը, որ Տերը տվել էր Իսրայելին։


Եվ ժողովելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի դպիրներին՝ հարցրեց նրանց, թե որտե՛ղ էր ծնվելու Քրիստոսը։


Երբ նա նստի իր իշխանության գահին, պետք է իր համար արտագրի այս Երկրորդ օրենքի գիրքը այն մատյանից, որ ղևտացի քահանաների մոտ է պահվում։