Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 2:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Եվ ժողովելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի դպիրներին՝ հարցրեց նրանց, թե որտե՛ղ էր ծնվելու Քրիստոսը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Նա, իր մոտ հավաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի դպիրներին, հարցրեց, թե որտե՛ղ էր ծնվելու Քրիստոսը։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 2:4
30 Խաչաձեւ Հղումներ  

Եվ մեծ աղմուկ եղավ. փարիսեցիների կողմից դպիրներից ոմանք ոտքի ելան և հակառակվում էին՝ ասելով. «Այս մարդու մեջ ոչ մի չարություն չենք գտնում, այլ թերևս նրա հետ հոգի կամ մի հրեշտակ խոսեց»։


Այդպիսով գրգռեցին ժողովրդին, քահանաներին ու դպիրներին և Ստեփանոսի վրա հարձակվելով՝ բռնեցին ու տարան ատյան։


Հիսուսը տաճար եկավ և մինչ ուսուցանում էր, նրան մոտեցան քահանայապետներն ու ժողովրդի ծերերը և հարցրին. «Ի՞նչ իշխանությամբ ես անում այդ բաները, և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»։


որովհետև ուսուցանում էր որպես մեկը, որ իշխանություն ունի, և ոչ թե դպիրների նման։


Եվ այնպես եղավ, որ հաջորդ օրը հրեաների իշխանավորները, ծերերն ու դպիրները հավաքվեցին Երուսաղեմում,


Եվ Հուդան, իր հետ վերցնելով գունդը և քահանայապետների ու փարիսեցիների կողմից ուղարկված պահակների, այնտեղ եկավ ջահերով, լապտերներով ու զենքերով։


Դպիրները, քահանայապետներն ու փարիսեցիները նրա մոտ բերեցին շնության մեջ բռնված մի կնոջ և նրան մեջտեղ կանգնեցնելով՝


Փարիսեցիները լսեցին նրա մասին ժողովրդի մեջ եղած քրթմնջյունները, և քահանայապետներն ու փարիսեցիները սպասավորներ ուղարկեցին, որպեսզի բռնեն նրան։


Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Դո՛ւ ես Իսրայելի վարդապետ և այդ չգիտե՞ս։


Քահանայապետներն ու դպիրները վեր էին կենում և նրան բուռն կերպով ամբաստանում։


Եվ դպիրներն ու քահանայապետները նույն պահին ուզում էին նրան ձերբակալել, որովհետև հասկացան, որ այն առակն իրենց մասին ասաց, բայց ժողովրդից վախեցան։


Ինչո՞ւ եք ասում. “Մենք իմաստուն ենք, և Աստծու օրենքները մեր մեջ են”. ահա դրա համար սուտ դուրս եկավ դպիրների կարգը,


Ապա Հիսուսն սկսեց ուսուցանել աշակերտներին, թե Մարդու Որդին բազում չարչարանքներ պիտի կրի, անարգվի ծերերից, քահանայապետներից և դպիրներից, պիտի մեռնի և երրորդ օրը հարություն առնի։


Երբ առավոտը բացվեց, բոլոր քահանայապետներն ու ժողովրդի ծերերը խորհուրդ գումարեցին Հիսուսի մասին՝ նրան սպանելու համար։


Մինչ Հիսուսն այս բաներն էր խոսում, ահա եկավ Հուդան՝ տասներկուսից մեկը, և նրա հետ սրերով ու մահակներով զինված մի մեծ ամբոխ՝ ուղարկված քահանայապետների ու ժողովրդի ծերերի կողմից։


Այն ժամանակ քահանայապետները, դպիրներն ու ժողովրդի ծերերը հավաքվեցին Կայիափա անունով քահանայապետի պալատում


Երբ քահանայապետներն ու դպիրները տեսան Հիսուսի կատարած հրաշքները և մանուկներին, որ տաճարում աղաղակում էին և ասում. «Օրհնությո՜ւն Դավթի Որդուն», բարկացան


Հիսուսը նրանց ասաց. «Հետևաբար, երկնքի արքայությանն աշակերտած ամեն դպիր նման է հարուստ մարդու, որն իր գանձատուփում ունի թե՛ նոր և թե՛ հին գանձեր»։


Քահանայի շուրթերը գիտություն պիտի պահպանեն, և նրա բերանից օրենք պիտի փնտրեն, քանի որ Ամենակալ Տիրոջ պատգամաբեր է։


Երկրի թագավորները ոտքի ելան, Եվ իշխանները հավաքվեցին ժողովի Տիրոջ և նրա Օծյալի դեմ.


Եզրասը, վեր կենալով, երդվեցրեց քահանաների և ղևտացիների ցեղերի առաջնորդներին և ողջ Իսրայելին, որ կվարվեն այս երդումի համաձայն։


Այս Եզրասը, որ վերադարձավ Բաբելոնից, Տիրոջ՝ Իսրայելի Աստծու կողմից Մովսեսին տրված Օրենքի հմուտ գիտակ էր։ Թագավորը նրան տվեց այն ամենը, ինչ նա խնդրեց, որովհետև Աստծու ձեռքը նրա հետ էր։


Հուդայի բոլոր մեծամեծները, քահանաներն ու երկրի ժողովուրդը բազմապատկեցին հեթանոս ազգերի գարշելի անօրենությունները և պղծեցին Երուսաղեմում գտնվող Տիրոջ տունը։


Քեղկիան Սափան քարտուղարին ասաց. «Օրենքի գիրք եմ գտել Տիրոջ տանը»։ Քեղկիան գիրքը տվեց Սափանին։


վերակացու էին բեռնակիրների ու ամեն տեսակ գործեր կատարողների վրա։ Ղևտացիներից ոմանք էլ քարտուղարներ, դատավորներ ու դռների պահապաններ էին։


Երբ Հերովդես արքան լսեց, խռովվեց, և նրա հետ՝ ամբողջ Երուսաղեմը։


Նրանք պատասխանեցին նրան. «Հրեաստանի Բեթղեհեմում, որովհետև մարգարեի միջոցով այսպես է գրված.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ