Հուդայի երկրում կենդանի մնացածները բազմանալու են, ներքևից արմատ են արձակելու, վերևից պտուղ են տալու,
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 32:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը Եզեկիային ու Երուսաղեմի բնակիչներին փրկեց Ասորեստանի Սենեքերիմ արքայի ու ամենքի ձեռքից և նրանց բոլոր կողմերից խաղաղություն պարգևեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսպես Տերը Եզեկիային և Երուսաղեմի բնակիչներին ազատեց Ասորեստանի Սենեքերիմ թագավորի ու բոլորի ձեռքից և ամեն կողմից պաշտպանեց նրանց։ |
Հուդայի երկրում կենդանի մնացածները բազմանալու են, ներքևից արմատ են արձակելու, վերևից պտուղ են տալու,
Տերը հրեշտակ ուղարկեց և բնաջնջեց Ասորեստանի արքայի բանակում գտնվող բոլոր հզոր պատերազմողներին, իշխաններին ու զորագլուխներին։ Սենեքերիմը ամոթապարտ վերադարձավ իր երկիրը, գնաց իր աստծու տունը, և իր հարազատ որդիներն այնտեղ սրով սպանեցին նրան։
Տերն է մեր հայրը, Տերն է մեր դատավորը, Տերն է մեր իշխանը, Տերն է մեր թագավորը, Տերն է մեր փրկիչը. նա է փրկելու մեզ։
Քո Աստվածն ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա, և քո ոսկորները կլիանան, ու կլինես ինչպես ջրարբի պարտեզ, ինչպես աղբյուր, որից ջուրը չի պակասի։
Հուդայի որդիներին, սակայն, կողորմեմ և նրանց կփրկեմ Տիրոջ՝ իրենց Աստծու ձեռքով, բայց չեմ փրկի նրանց ո՛չ աղեղի, ո՛չ սրի և ո՛չ պատերազմի, ո՛չ կառքերի և ո՛չ ձիերի, ո՛չ էլ հեծյալների միջոցով»։
Բայց երբ գա նա՝ Ճշմարտության Հոգին, ամենայն ճշմարտությամբ կառաջնորդի ձեզ, որովհետև ոչ թե ինքն իրենից կխոսի, այլ ինչ լսի, այն էլ պիտի խոսի, և գալիք բաների մասին կպատմի ձեզ։
Այդ օրը Տերը փրկեց Իսրայելին, և պատերազմը հասավ մինչև Բեթ-Ավեն։ Սավուղի հետ եղած ամբողջ ժողովուրդը մոտավորապես տասը հազար էր։ Պատերազմը տարածվել էր Եփրեմի լեռան բոլոր քաղաքներում։