Ղովտը գնաց իր փեսացուների մոտ, որոնք առնելու էին իր դուստրերին, և ասաց նրանց. «Վե՛ր կացեք և հեռացե՛ք այստեղից, որովհետև Տերը կործանելու է այս քաղաքը»։ Սակայն փեսացուներին ծիծաղելի թվաց այդ։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 30:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սուրհանդակները գնում էին քաղաքից քաղաք, Եփրեմի ու Մանասեի լեռները՝ մինչև Զաբուղոն, բայց նրանց ծաղրում ու արհամարհում էին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սուրհանդակները քաղաքից քաղաք էին անցնում Եփրեմի և Մանասեի երկրում ու գնում մինչև Զաբուղոն, բայց ժողովուրդը ծաղրում և արհամարհում էր նրանց։ |
Ղովտը գնաց իր փեսացուների մոտ, որոնք առնելու էին իր դուստրերին, և ասաց նրանց. «Վե՛ր կացեք և հեռացե՛ք այստեղից, որովհետև Տերը կործանելու է այս քաղաքը»։ Սակայն փեսացուներին ծիծաղելի թվաց այդ։
Սուրհանդակները, ըստ թագավորի հրամանի, թագավորի ու իշխանների նամակներով գնացին ամբողջ Իսրայելի ու Հուդայի բնակիչների մոտ և ասացին. «Իսրայելացինե՛ր, դարձե՛ք դեպի Տերը՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը, որ նա էլ դառնա դեպի փրկվածներդ ու Ասորեստանի արքայի ձեռքից ազատվածներդ։
Սրանք եկան մեծ քահանա Քեղկիայի մոտ, և նա տվեց Տիրոջ տուն բերված արծաթ դրամը, որը ղևտացի դռանապանները հավաքել էին Մանասեի, Եփրեմի երկրներից, իշխաններից և Իսրայելի մնացած բոլոր վայրերից, Հուդայի, Բենիամինի երկրների և Երուսաղեմի բնակիչներից։
Բայց մարդիկ արհամարհեցին նրա պատգամախոսներին, անտեսեցին նրա խոսքերն ու ծաղրեցին նրա մարգարեներին, մինչև որ Տիրոջ բարկությունը բորբոքվեց ժողովրդի վրա, որից հետո նրանք փրկություն չունեցան։
Երբ Սանաբաղատը, ամովնացի Տուբիա ծառան և արաբացի Գեսամը լսեցին, ծաղրեցին մեզ և մեզ մոտ գալով՝ ասացին. «Ի՞նչ է այդ, որ անում եք, ցանկանում եք ապստամբե՞լ թագավորի դեմ»։
Սեդեկիա արքան Երեմիային ասաց. «Ես կասկած ունեմ քաղդեացիների մոտ փախած հրեաների նկատմամբ. գուցե ինձ մատնեն նրանց ձեռքը, և նրանք ծաղրուծանակի ենթարկեն ինձ»։
Իսկ ժողովուրդը դիտում էր. իշխանավորները նրանց հետ ծաղրում էին նրան և ասում. «Ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթե դա է Քրիստոսը՝ Աստծու ընտրյալ Որդին»։
Երբ լսեցին մեռելների հարության մասին, ոմանք սկսեցին ծաղրել, ոմանք էլ ասում էին. «Մի ուրիշ առիթով կլսենք քեզնից այդ մասին»։