Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Սրանք եկան մեծ քահանա Քեղկիայի մոտ, և նա տվեց Տիրոջ տուն բերված արծաթ դրամը, որը ղևտացի դռանապանները հավաքել էին Մանասեի, Եփրեմի երկրներից, իշխաններից և Իսրայելի մնացած բոլոր վայրերից, Հուդայի, Բենիամինի երկրների և Երուսաղեմի բնակիչներից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Նրանք եկան Քեղկիա քահանայապետի մոտ և տվեցին այն փողը, որ բերվել էր Աստծու տուն, որը դռան պահապան ղևտացիները հավաքել էին Մանասեից և Եփրեմից, Իսրայելի ամբողջ մնացորդից, ամբողջ Հուդայի, Բենիամինի և Երուսաղեմի բնակիչներից։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:9
13 Խաչաձեւ Հղումներ  

Արքան հրամայեց Քեղկիա քահանայապետին, երկրորդ աստիճանի քահանաներին ու դռան պահապաններին, որ Տիրոջ տաճարից դուրս բերեն Բահաղի, Աստարտի և երկնքի զորությունների կուռքերը։ Դրանք այրեց Երուսաղեմից դուրս գտնվող Կեդրոնի դաշտում և դրանց մոխիրը տարավ Բեթել։


Սուրհանդակները գնում էին քաղաքից քաղաք, Եփրեմի ու Մանասեի լեռները՝ մինչև Զաբուղոն, բայց նրանց ծաղրում ու արհամարհում էին։


Թեև Եփրեմի, Մանասեի, Իսաքարի, Զաբուղոնի մարդկանցից շատերը մաքրված չէին, բայց կերան զատիկը՝ հակառակ գրվածի։ Եզեկիան, նրանց համար աղոթելով, ասաց. «Բարերա՛ր Տեր, ողորմի՛ր


Երբ այս ամենն ավարտվեց, ներկա գտնվող իսրայելացիները ոտքի ելան և ամբողջ Հուդայում, Բենիամինի, Եփրեմի ու Մանասեի երկրներում իսպառ փշրեցին պաշտամունքային սյուները և կործանեցին պաշտամունքի բարձունքներն ու բագինները։ Ապա բոլոր իսրայելացիներն իրենց քաղաքները վերադարձան՝ յուրաքանչյուրն իր կալվածքը։


Նրանք այն տվեցին Տիրոջ տանը գտնվող գործավորներին՝ այն նորոգելու և ամրացնելու համար։


Սափան քարտուղարը պատմեց արքային՝ ասելով. «Քեղկիա քահանան ինձ Օրենքի մի գիրք տվեց»։ Սափանն այն ընթերցեց թագավորի առջև։


Արքան պատվիրեց Քեղկիային, Սափանի որդի Աքիկամին, Միքեայի որդի Աբդիին, Սափան քարտուղարին և արքայի ծառա Ասայիային՝ ասելով.


Քեղկիան և նրանք, որոնց արքան ուղարկել էր, գնացին Օղդան մարգարեուհու՝ Եսերի որդի Թակուաթի որդի Սելեմի կնոջ մոտ, որը պահում էր պատվիրանները [𝕸 և Ο΄ հանդերձները]։ Նա ապրում էր Երուսաղեմի Մասենա թաղամասում։ Նրան պատմեցին այդ խոսքերը։


Նրա իշխանները նույնպես սկսեցին ընծաներ տալ ժողովրդին, քահանաներին ու ղևտացիներին։ Քեղկիան, Զաքարիան և Հեիելը՝ Աստծու տան առաջնորդները, զատկի համար քահանաներին տվեցին երկու հազար վեց հարյուր խոյ, գառ, նոխազ և երեք հարյուր զվարակ։


Այսուհետև, եղբայրնե՛ր, խորհե՛ք այն բաները, որոնք ճշմարիտ են, պարկեշտ են, արդար են, մաքուր են, սիրելի են, բարեհամբավ են, առաքինի են, գովելի են։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ