Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 3:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ տունը, պատերը, դռները, ձեղունն ու դրանդիները պատեց ոսկով, իսկ պատերին քերովբեներ քանդակեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տան գերանները, դռան սյուները, դրա պատերն ու դռները պատեց ոսկով և պատերին քերովբեներ քանդակեց։ |
«Խորանը պատրաստի՛ր տասը վարագույրով՝ մանված բեհեզից և կապույտ, ծիրանագույն ու վառ կարմիր կերպասից։ Դրանց վրա կասեղնագործես քերովբեների պատկերներ։
Մույթերը կպատես ոսկով։ Կպատրաստես ոսկե օղակներ, որոնց մեջ կհագցնես նիգերը։ Նիգերը կպատես ոսկով։
Զարդերից ամենաընտիրներն են գործածել՝ հպարտանալու համար, դրանցից իրենց պաշտամունքի կուռքերն ու պատկերներն են պատրաստել։ Դրա համար էլ դրանք նրանց համար պղծության առարկա եմ դարձնելու