Նա տունը ներսից մաքուր ոսկով պատեց և սեղանը ոսկե բևեռներով հաստատեց սրբարանի դիմաց և այն պատեց ոսկով։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 3:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա սրբարանում եղած շղթայաձև զարդերի նման զարդեր պատրաստեց ու դրեց սյուների գլուխներին։ Նռնաձև հարյուր զարդ սարքեց ու դրեց շղթայաձև զարդերի վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա սրբությունների սրբության մեջ եղածի նման շղթաներ պատրաստեց ու դրեց սյուների գլուխներին և հարյուր նուռ սարքեց ու անցկացրեց շղթաներին։ |
Նա տունը ներսից մաքուր ոսկով պատեց և սեղանը ոսկե բևեռներով հաստատեց սրբարանի դիմաց և այն պատեց ոսկով։
Երկու սյուների վրա դրեց գերանների դուրս եկած ծայրերը, խոյակների վրա կողքերից նույնպես գերանների դուրս եկած ծայրերը դրեց, իսկ երկրորդ խոյակի շուրջը՝ կարգով շարված երկու հարյուր նռնաձև զարդեր։
Տան առաջ երեսունհինգ կանգուն բարձրությամբ երկու սյուներ կանգնեցրեց և նրանց վրա՝ խոյակներ, որոնք հինգ կանգուն էին։
Նա սյուները կանգնեցրեց տաճարի առաջ, մեկը՝ աջից, մյուսը՝ ձախից։ Աջ կողմինը կոչեց Ուղղություն, իսկ ձախ կողմինը՝ Զորություն։
Քիրամը պատրաստեց երկու սյուներն ու նրանց վրայի խոյակները, սյուների խոյակների վրայի երկու վերնախարիսխները, երկու վանդակապատ ցանցերը, որ ծածկում էին վերնախարիսխների խոյակները, և որոնք սյուների գլխին էին։
Նա պատրաստեց նաև չորս հարյուր ոսկե զանգակներ երկու վանդակապատ ցանցերի համար և նռնաձև զարդերի երկու շարքեր ամեն մի վանդակապատ ցանցի համար, որպեսզի դրանցով ծածկեն սյուների վրա դրված երկու խոյակները։