Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Երկու սյուների վրա դրեց գերանների դուրս եկած ծայրերը, խոյակների վրա կողքերից նույնպես գերանների դուրս եկած ծայրերը դրեց, իսկ երկրորդ խոյակի շուրջը՝ կարգով շարված երկու հարյուր նռնաձև զարդեր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Եվ երկու սյուների խոյակները ցցվածքի ուղիղ վերևն էին՝ ցանցին մոտիկ. և մյուս սյան վրա շրջածիրով քանդակված էին շարքով երկու հարյուր նռներ։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:20
7 Խաչաձեւ Հղումներ  

Սյան գլխին գտնվող երկրորդ խոյակի վրա՝ կամարի մոտ, դրեց մի պսակ, որն ուներ չորս կանգուն երկարություն, և վրան շուշանաձև քանդակներ կային։


երկու ցանցերի չորս հարյուր նռնաձև զարդերը, երկու շարք նռնաձև քանդակներ ամեն մի վանդակացանցին, որոնցով պետք է ծածկեին երկու սյուների վրա եղած երկու խոյակները։


Մի սյունը տասնութ կանգուն բարձրություն ուներ, վրան պղնձե խոյակ կար, և մի խոյակի բարձրությունը երեք կանգուն էր։ Վանդակ ու նռնաձև զարդեր կային խոյակի վրա՝ շուրջանակի, ամբողջովին պղնձե։ Նույնօրինակ վանդակազարդեր կային նաև երկրորդ սյան վրա։


Նա սրբարանում եղած շղթայաձև զարդերի նման զարդեր պատրաստեց ու դրեց սյուների գլուխներին։ Նռնաձև հարյուր զարդ սարքեց ու դրեց շղթայաձև զարդերի վրա։


Նա պատրաստեց նաև չորս հարյուր ոսկե զանգակներ երկու վանդակապատ ցանցերի համար և նռնաձև զարդերի երկու շարքեր ամեն մի վանդակապատ ցանցի համար, որպեսզի դրանցով ծածկեն սյուների վրա դրված երկու խոյակները։


Սյուներից ամեն մեկի բարձրությունը երեսունհինգ կանգուն էր, որոնցից յուրաքանչյուրի շուրջը տարածվում էր տասներկու կանգուն երկարությամբ շղթա՝ չորս մատ հաստությամբ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ