Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հավաքվածների մատուցած ողջակեզների թիվն այս էր. յոթանասուն զվարակ, հարյուր խոյ, երկու հարյուր գառ. սրանք բոլորն իբրև ողջակեզ մատուցվեցին Տիրոջը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ժողովրդի բերած ողջակեզների քանակն էր՝ յոթանասուն արջառ, հարյուր խոյ, երկու հարյուր գառ. այս բոլորը՝ իբրև ողջակեզ Տիրոջ համար։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:32
10 Խաչաձեւ Հղումներ  

Արքան ելավ գնաց Գաբավոն՝ այնտեղ զոհ մատուցելու, քանի որ այն ավելի բարձր էր ու մեծ։ Սողոմոնը Գաբավոնում գտնվող այդ զոհասեղանի վրա հազար ողջակեզ մատուցեց։


Սողոմոն արքան Տիրոջը մատուցեց քսաներկու հազար արջառ, հարյուր քսան հազար ոչխար՝ իբրև խաղաղության զոհեր։ Արքան ու Իսրայելի բոլոր որդիները կատարեցին Տիրոջ տան նավակատիքը։


Հաջորդ օրը Դավիթը զոհեր ու ողջակեզներ մատուցեց Տիրոջը՝ հազար զվարակ, հազար խոյ ու հազար գառ և դրանց հեղման ընծաները, և առատ զոհեր՝ ամբողջ Իսրայելի համար։


Եզեկիա արքան այն ժամանակ ասաց. «Այժմ դուք ձեզ նվիրեցիք Տիրոջը, մոտեցե՛ք և ընծանե՛ր բերեք»։ Եվ հավաքվածները զոհեր ու գոհության ընծաներ բերեցին Տիրոջ տուն, իսկ ովքեր սրտով հոժար էին, ողջակեզներ մատուցեցին։


Նվիրաբերված զվարակները վեց հարյուր էին, ոչխարները՝ երեք հազար։


Ողջակեզներն առատ էին խաղաղության համար մատուցվող ճարպերով ու ողջակեզների հեղման ընծաներով։ Այսպես Տիրոջ տանը կարգի դրվեց սպասավորության գործը։


Նրանք զատկի գառը մորթեցին երկրորդ ամսի տասնչորսին. քահանաներն ու ղևտացիներն ամաչում էին, որ անմաքուր են, և մաքրվեցին և ապա ողջակեզներ մատուցեցին Տիրոջ տանը։


Նրանք Տիրոջ տան նավակատիքին զոհ մատուցեցին հարյուր զվարակ, երկու հարյուր խոյ, չորս հարյուր գառ, ինչպես նաև ողջ Իսրայելի մեղքերի համար, Իսրայելի ցեղերի թվին համապատասխան՝ տասներկու ուլ։


Տերը կանչեց Մովսեսին, խոսեց նրա հետ Վկայության խորանից՝ ասելով.


Եթե ողջակեզի համար նրա ընծան արջառներից է, արու և առանց արատի թող լինի։ Այն թող բերի Վկայության խորանի դռան մոտ, որպեսզի ընդունվի Տիրոջ առջև քավության համար։