Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Արքան ելավ գնաց Գաբավոն՝ այնտեղ զոհ մատուցելու, քանի որ այն ավելի բարձր էր ու մեծ։ Սողոմոնը Գաբավոնում գտնվող այդ զոհասեղանի վրա հազար ողջակեզ մատուցեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Եվ թագավորը գնաց Գաբավոն՝ այնտեղ զոհ մատուցելու, որովհետև դա էր գլխավոր բարձր տեղը. և Սողոմոնը հազար ողջակեզ զոհեց այդ զոհասեղանի վրա։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:4
18 Խաչաձեւ Հղումներ  

Սողոմոնը քսաներկու հազար զվարակ և հարյուր քսան հազար արոտի ոչխար զոհ մատուցեց։ Արքան և ամբողջ ժողովուրդը տաճարի նավակատիքն արեցին։


և նրանց հետ գնաց Գաբավոնի բարձրավանդակը, որտեղ դրված էր Աստծու Վկայության խորանը, որ անապատում պատրաստել էր Տիրոջ ծառա Մովսեսը։


Սադովկ քահանային ու նրա քահանա եղբայրներին նա թողեց Տիրոջ վրանի առջև՝ Գաբավոնում գտնվող Բամայում,


Տիրոջ խորանը, որ Մովսեսը պատրաստել էր անապատում, և ողջակեզների զոհասեղանը այն ժամանակ գտնվում էին Գաբավոնի Բամայում,


Այրելու համար Լիբանանը բավական չէ, բոլոր չորքոտանիները ողջակեզի համար բավական չեն,


Բայց Գաբավոնի բնակիչները, լսելով, թե Հեսուն ի՛նչ է արել Երիքովին և Գայիին,


Եզեկիան Հուդայից եկածներին տվեց հազար զվարակ ու յոթ հազար ոչխար, իսկ իշխանները ժողովրդին տվեցին հազար զվարակ և տասը հազար ոչխար։ Քահանաներից շատ-շատերը մաքրվեցին,


Սողոմոն արքան Տիրոջը մատուցեց քսաներկու հազար արջառ, հարյուր քսան հազար ոչխար՝ իբրև խաղաղության զոհեր։ Արքան ու Իսրայելի բոլոր որդիները կատարեցին Տիրոջ տան նավակատիքը։


նրանք խիստ զարհուրեցին, որովհետև գիտեին, որ Գաբավոնը մեծ քաղաք է, ինչպես որևէ թագավորանիստ մայրաքաղաք։ Դա Գայիից մեծ էր, և նրա բոլոր մարդիկ զորավոր էին։


Տերը երկրորդ անգամ երևաց նրան, ինչպես երևացել էր նրան Գաբավոնում։


Բենիամինի որդիների ցեղի քաղաքներն ըստ իրենց տոհմերի սրանք են՝ Երիքով, Բեթագղա, Ամենգասիմ,


Սավուղն ասաց. «Մո՛տ եկեք, որ ողջակեզի ու խաղաղության զոհեր մատուցեմ»։ Եվ ողջակեզը ինքը մատուցեց։


Ղևտացիների օգնությամբ փոխադրեցին նաև Վկայության խորանը և Վկայության խորանի մեջ եղած ամբողջ սուրբ սպասքը։


Այդ նույն տարում՝ Հուդայի արքա Սեդեկիայի թագավորության սկզբում, չորրորդ տարվա հինգերորդ ամսին, Ազովրի որդին՝ սուտ մարգարե Անանիան, որ Գաբավոնից էր, Տիրոջ տանը՝ քահանաների և ողջ ժողովրդի առաջ, ասաց ինձ, թե


Սողոմոնը հրավիրեց իսրայելացիների բոլոր հազարապետներին, հարյուրապետներին, դատավորներին ու տոհմերի բոլոր իշխաններին


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ