Մի՞թե դուք չվռնդեցիք Տիրոջ քահանաներին՝ Ահարոնի որդիներին, ու ղևտացիներին, և ձեզ համար քրմեր ընտրեցիք այդ երկրի ժողովրդի միջից։ Բոլոր նրանք, որ սրբագործվելու համար գալիս էին զվարակներով և յոթ խոյով, դառնում էին չաստվածների քուրմ։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եզեկիա արքան այն ժամանակ ասաց. «Այժմ դուք ձեզ նվիրեցիք Տիրոջը, մոտեցե՛ք և ընծանե՛ր բերեք»։ Եվ հավաքվածները զոհեր ու գոհության ընծաներ բերեցին Տիրոջ տուն, իսկ ովքեր սրտով հոժար էին, ողջակեզներ մատուցեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ապա Եզեկիան ասաց. «Այժմ դուք ձեզ սրբագործեցիք Տիրոջ համար. մոտեցե՛ք և զոհեր ու շնորհակալության ընծանե՛ր բերեք Տիրոջ տունը»։ Եվ հավաքված ժողովուրդը բերեց զոհեր ու շնորհակալության ընծաներ, իսկ հոժար սիրտ ունեցողները՝ ողջակեզներ։ |
Մի՞թե դուք չվռնդեցիք Տիրոջ քահանաներին՝ Ահարոնի որդիներին, ու ղևտացիներին, և ձեզ համար քրմեր ընտրեցիք այդ երկրի ժողովրդի միջից։ Բոլոր նրանք, որ սրբագործվելու համար գալիս էին զվարակներով և յոթ խոյով, դառնում էին չաստվածների քուրմ։
Հավաքվածների մատուցած ողջակեզների թիվն այս էր. յոթանասուն զվարակ, հարյուր խոյ, երկու հարյուր գառ. սրանք բոլորն իբրև ողջակեզ մատուցվեցին Տիրոջը։
Իր ողջ հարստությունը թող վերցնի իր հետ և տանի այնտեղ, որտեղ բնակություն կհաստատի. թող իր հետ վերցնի իր ողջ ունեցվածքը, ինչ որ լինի՝ արծաթեղեն և ոսկեղեն, կահ-կարասի կամ անասուն, և իր ընկերների հետ թող տանեն իրենց հետ՝ մասնակցելու Երուսաղեմում Տիրոջ՝ Աստծու տաճարի պատրաստության համար»։
Տղամարդիկ, ամեն մեկը ինչ որ ցանկացավ, իրենց կանանցից բերեցին թանկագին քարեր, գինդեր, մատանիներ, ծամակալներ, մանյակներ ու ամեն տեսակ ոսկե անոթներ։ Բոլոր տղամարդիկ ոսկե նվերներ էին բերում Տիրոջը։
Ապա իշխանը Տիրոջը կմատուցի խոստովանության ու կամավոր փրկության ողջակեզները, իր համար բաց կանի արևելք նայող դուռը և կմատուցի փրկության համար իր ողջակեզները նույն ձևով, ինչպես կատարում էր շաբաթ օրերին։ Ապա դուրս կգա և իր ելնելուց հետո կփակի դռները։
բացի այն ընծաներից, որոնք ընծայաբերվում են Տիրոջը շաբաթ օրերին, բացի ձեր ուխտի ընծաներից և ձեր մյուս կամավոր զոհաբերություններից, որոնք մատուցվում են Տիրոջը։
եթե գոհության համար է մատուցվում այն, ապա իբրև գոհության զոհ թող մատուցեն ձիթայուղով հունցված նաշիհից պատրաստված բաղարջ հաց, ձիթայուղով օծված բաղարջ կարկանդակ, ձիթայուղով շաղախված նաշիհ։