Եզեկիան կարգադրեց, որ ողջակեզները դնեն զոհասեղանի վրա։ Երբ սկսեցին ողջակեզները մատուցել, սկսեցին Տիրոջն օրհներգել շեփորներով ու Իսրայելի Դավիթ արքայի պատրաստած նվագարաններով։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բոլոր հավաքվածները երկրպագում էին, սաղմոսերգուները երգում էին, շեփորները հնչում էին մինչև ողջակեզների մատուցման ավարտը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հավաքված ամբողջ ժողովուրդը երկրպագություն էր անում, երգում էր երգը, հնչեցնում փողերը, մինչև որ ողջակիզումն ավարտվեց։ |
Եզեկիան կարգադրեց, որ ողջակեզները դնեն զոհասեղանի վրա։ Երբ սկսեցին ողջակեզները մատուցել, սկսեցին Տիրոջն օրհներգել շեփորներով ու Իսրայելի Դավիթ արքայի պատրաստած նվագարաններով։
Երբ ողջակեզների մատուցումը վերջացրին, թագավորն ու բոլոր քահանաները խոնարհվեցին և երկրպագություն արեցին։
Բոլոր իսրայելացիները տեսան իջնող կրակն ու Տիրոջ փառքը տաճարի վրա։ Նրանք երեսնիվայր ընկան գետնին՝ սալահատակի վրա, երկրպագեցին և օրհնեցին Տիրոջը, քանզի նա բարի է, իսկ նրա ողորմությունը՝ հավիտյան։
Ուրախ եղանք այն օրերի փոխարեն, Երբ խեղճացրին մեզ, և այն տարիների, Երբ չարչարանքներ տեսանք։
Խոստովանությունն ու վայելչությունը նրա առջև են, Սրբությունն ու մեծ վայելչությունը՝ նրա սրբարանում։