Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 27:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հովաթամի մնացյալ գործերը, նրա պատերազմներն ու մարտերը գրի են առնված Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հովաթամի մնացած պատմությունը, նրա բոլոր պատերազմներն ու ինչ որ նա արել է, գրի են առնված Իսրայելի և Հուդայի թագավորների հիշատակների գրքում։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 27:7
6 Խաչաձեւ Հղումներ  

Հովաթամի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արել է, նկարագրված են Հուդայի երկրի թագավորների ժամանակագրության մեջ։


Հովսափատի մնացած գործերը՝ առաջինից մինչև վերջինը, գրված են Անանի որդի Հեուի պատմության մեջ. նա է գրել Իսրայելի թագավորների գիրքը։


Ամասիայի մնացյալ գործերը՝ սկզբից մինչև վերջինը, գրված են Իսրայելի ու Հուդայի թագավորների գրքում։


Նա քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։