Դեսպաններիդ միջոցով Տիրոջը կշտամբեցիր՝ ասելով. “Իմ բազմաթիվ կառքերով ես ելա լեռների բարձունքները, մինչև Լիբանանի ծայրամասերը, տապալեցի նրա ամենաբարձր եղևնիներն ու ընտիր նոճիները, հասա եզրը Կարմելոսի անտառի,
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա աշտարակներ կառուցեց նաև անապատում և բազում ջրհորներ փորեց, որովհետև շատ անասուններ ուներ Սեփելայում ու ցածրադիր դաշտավայրում և այգեգործներ՝ լեռներում և Կարմելոսում. նա սիրում էր երկրագործությունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա աշտարակներ կառուցեց անապատում և բազում ջրհորներ փորեց, որովհետև շատ անասուններ ուներ հովտում ու դաշտում, երկրագործներ ու այգեգործներ՝ լեռներում և բարեբեր հողերում, քանի որ սիրում էր հողագործությունը։ |
Դեսպաններիդ միջոցով Տիրոջը կշտամբեցիր՝ ասելով. “Իմ բազմաթիվ կառքերով ես ելա լեռների բարձունքները, մինչև Լիբանանի ծայրամասերը, տապալեցի նրա ամենաբարձր եղևնիներն ու ընտիր նոճիները, հասա եզրը Կարմելոսի անտառի,
Մովաբի Մոսա արքան ոչխարի հոտերի տեր էր և Իսրայելի արքային հարկ էր տալիս հարյուր հազար մաքի ու հարյուր հազար նրբագեղմ խոյ։
Ոզիասը պատերազմի պատրաստ զորք ուներ, որ գնդերով մարտի էր ելնում։ Նրանց հաշիվն արվում էր Հեել գրագրի և Մասեա դատավորի կողմից՝ արքայի փոխանորդ Անանիայի վերատեսչությամբ։
Նա նաև քաղաքներ կառուցեց իր համար և մեծ թվով ոչխարներ ու արջառներ ունեցավ, որովհետև Տերը նրան չափազանց շատ ունեցվածք էր տվել։
Բայց հողի բարիքը հավասար է բոլորի համար, և ամենքի վրա իշխող թագավորն օգտվում է մշակված հողից։
Միսովրի բոլոր քաղաքները, ողջ Գաղաադը, ողջ Բասանը մինչև Եղքա ու Եդրային Բասանի Օվգի թագավորության քաղաքներն էին։
Սամուելն առավոտ կանուխ գնաց՝ հանդիպելու Իսրայելին։ Սամուելին հայտնեցին՝ ասելով. «Սավուղը եկել է Կարմելոս, իր համար հուշարձան կանգնեցրել և մարտակառքերը հետ դարձնելով՝ իջել է Գաղգաղա»։