Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Նա աշտարակներ կառուցեց անապատում և բազում ջրհորներ փորեց, որովհետև շատ անասուններ ուներ հովտում ու դաշտում, երկրագործներ ու այգեգործներ՝ լեռներում և բարեբեր հողերում, քանի որ սիրում էր հողագործությունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Նա աշտարակներ կառուցեց նաև անապատում և բազում ջրհորներ փորեց, որովհետև շատ անասուններ ուներ Սեփելայում ու ցածրադիր դաշտավայրում և այգեգործներ՝ լեռներում և Կարմելոսում. նա սիրում էր երկրագործությունը։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:10
13 Խաչաձեւ Հղումներ  

Քո դեսպանների միջոցով նախատեցիր Տիրոջը և ասացիր. “Իմ կառքերի շատությամբ սարերի բարձրության վրա ելա՝ Լիբանանի հեռու կողմերը. Եվ ես կտրեցի նրա բարձր եղևնիները Եվ նրա ընտիր մայրիները. Եվ մտա նրա ամենահեռավոր օթևանը Եվ նրա պտղատու ծառերի անտառը։


Մովաբացիների Մեսա թագավորը ոչխարարած էր, և նա Իսրայելի թագավորին հարյուր հազար գառ էր տալիս և հարյուր հազար խոյի բուրդը։


Հոսափատը գնալով մեծացավ և շատ բարձրացավ։ Հուդայում նա կառուցեց բերդեր և շտեմարանների քաղաքներ։


Նա շատ գործեր ուներ Հուդայի քաղաքներում, իսկ Երուսաղեմում՝ քաջազուն ռազմիկներ։


Ոզիան գնդերով մարտի դուրս եկող և պատերազմող զորքեր ուներ ըստ Հեիել գրագրի ու Մաասիա կառավարչի կողմից կատարված հաշվառման՝ թագավորի իշխաններից Անանիայի ձեռքի տակ։


Նա իր համար քաղաքներ կառուցեց և շատ ոչխարներ ու արջառներ ունեցավ, որովհետև Աստված նրան չափազանց շատ ստացվածք էր տվել։


Եթե մի գավառում տեսնես մի աղքատի հարստահարությունը և իրավունքի ու արդարության հափշտակվելը, մի՛ զարմացիր այդ բանի վրա, որովհետև բարձրին հսկում է մեկ ավելի բարձրը, և նրանց վրա՝ առավել բարձրերը։


Ահա մի փոքր ժամանակ ևս, և Լիբանանը կդառնա պտղաբեր արտ, և պտղաբեր արտը անտառ կհամարվի։


Դաշտային բոլոր քաղաքները, ամբողջ Գաղաադն ու ամբողջ Բասանը, մինչև Սելքա և Եդրայի, Բասանում գտնվող Օգի թագավորության քաղաքները։


Մաոն, Կարմեղոս, Զիփ, Հետտա,


Սամուելն առավոտ կանուխ վեր կացավ, որ Սավուղին դիմավորի. և Սամուելին հաղորդեցին՝ ասելով. «Սավուղը եկել է Կարմեղոս և ահա իր պատվին կոթող է կանգնեցրել, ապա այնտեղից վերադարձել ու իջել է Գաղգաղա»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ