Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 24:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովիդայեն հասավ խոր ծերության և վախճանվեց հարյուր երեսուն տարեկան հասակում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հովիադան ծերացավ ու մեռավ՝ իր կյանքի օրերից հագեցած։ Մեռնելիս նա հարյուր երեսուն տարեկան էր։ |
Նա տկարանալով մեռավ խոր ծերության մեջ, ալևոր՝ իր բոլոր օրերն ապրելուց հետո, և միացավ իր նախնիներին։
Հակոբը պատասխանեց փարավոնին. «Իմ ապրած կյանքի տարիների թիվը հարյուր երեսուն է։ Քիչ ու դժվարին են եղել իմ կյանքի տարիները և չեն հասել իմ հայրերի ապրած կյանքի տարիներին»։
Դավիթը տարիքն առել, ծերացել էր, ուստի նրա փոխարեն Իսրայելի վրա թագավորեց իր որդի Սողոմոնը։
Երբ ավարտեցին, արքայի ու Հովիդայեի մոտ բերեցին ավելացած արծաթը, որով Տիրոջ տան համար սպասք, ողջակեզների համար անոթներ և ոսկե ու արծաթե խնկամաններ պատրաստեցին։ Հովիդայեի օրոք միշտ ողջակեզներ էին մատուցում Տիրոջ տանը։
Երբ վախճանվեց, նրան թաղեցին Դավթի քաղաքում՝ թագավորների մոտ, քանզի նա բարիք էր գործել Իսրայելի, Աստծու և նրա տան համար։
Գերեզման ես իջնելու ժամանակին հնձված հասուն ցորենի պես, կամ ինչպես ժամանակին մեկտեղված կալի շեղջը։