Հարյուրապետներն արեցին այն, ինչ Հովիդայեն՝ իմաստունը, պատվիրել էր. ամեն մեկն առավ իր մարդկանց՝ թե՛ նրանց, որոնք շաբաթ օրը պահպանություն անելու էին կոչված և թե՛ նրանց, որոնք այդ օրը վերջացրել էին իրենց ծառայությունը, և եկավ Հովիդայե քահանայի մոտ։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 23:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ղևտացիները և Հուդայի բոլոր բնակիչներն ըստ ամենայնի կատարեցին այն, ինչ Հովիդայե քահանան պատվիրեց. ամեն մեկը վերցրեց իր մարդկանց, թե՛ նրանց, որ սկսում էին շաբաթ օրվա իրենց պաշտամունքը և թե՛ նրանց, որ այդ օրն ավարտում էին այն, քանի որ Հովիդայեն ամենօրյա պաշտամունք կատարող խմբերին չէր արձակել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ղևտացիները և Հուդայի բոլոր բնակիչները Հովիադա քահանայի պատվիրածի պես արեցին, և ամեն մեկը վերցրեց իր մարդկանց, որոնք գալիս էին շաբաթ օրը ծառայություն կատարելու, որովհետև Հովիադա քահանան չէր արձակել ծառայություն կատարող դասերը։ |
Հարյուրապետներն արեցին այն, ինչ Հովիդայեն՝ իմաստունը, պատվիրել էր. ամեն մեկն առավ իր մարդկանց՝ թե՛ նրանց, որոնք շաբաթ օրը պահպանություն անելու էին կոչված և թե՛ նրանց, որոնք այդ օրը վերջացրել էին իրենց ծառայությունը, և եկավ Հովիդայե քահանայի մոտ։
Այս Սալոմոթն ու իր եղբայրները վերակացու էին այն բոլոր սրբազան գանձերի վրա, որ նվիրել էին Դավիթը, տոհմերի իշխանները, հարյուրապետները, հազարապետները և զորքի հրամանատարները։
Նրանց եղբայրները, որ մնում էին իրենց բնակավայրերում, ամեն յոթ օրը մեկ, ըստ սահմանված ժամանակի, գալիս էին նրանց միանալու,
Ղևտացիները, ամեն մեկն իր ձեռքին զենք ունենալով, պետք է շրջապատեն արքային։ Ով տուն մտնի, կսպանվի։ Նրանք պետք է ուղեկցեն արքային ելումուտ անելիս»։
Հովիդայեն նրանց տվեց Դավիթ արքայի սուսերները, վահաններն ու զենքերը, որ պահվում էին Աստծու տանը։