Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 23:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Ղևտացիները, ամեն մեկն իր ձեռքին զենք ունենալով, պետք է շրջապատեն արքային։ Ով տուն մտնի, կսպանվի։ Նրանք պետք է ուղեկցեն արքային ելումուտ անելիս»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Ղևտացիները՝ ամեն մեկը զենքն իր ձեռքին, պետք է շրջապատեն թագավորին ամեն կողմից, և ով տուն մտնի, կսպանվի. թագավորի հե՛տ եղեք նրա ներս մտած և դուրս ելած ժամանակ»։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 23:7
7 Խաչաձեւ Հղումներ  

Ոչ ոք չպետք է մտնի Տիրոջ տունը, բացի քահանաներից, ղևտացիներից ու սպասավորության կոչված ղևտացիներից։ Նրանք պետք է մտնեն, քանզի սուրբ են, իսկ ամբողջ ժողովուրդը պետք է Տիրոջ հրամանները կատարի։


Ղևտացիները և Հուդայի բոլոր բնակիչներն ըստ ամենայնի կատարեցին այն, ինչ Հովիդայե քահանան պատվիրեց. ամեն մեկը վերցրեց իր մարդկանց, թե՛ նրանց, որ սկսում էին շաբաթ օրվա իրենց պաշտամունքը և թե՛ նրանց, որ այդ օրն ավարտում էին այն, քանի որ Հովիդայեն ամենօրյա պաշտամունք կատարող խմբերին չէր արձակել։


Եթե մեկը մտադրվելով նենգությամբ սպանի իր նմանին, անգամ եթե փախուստի դիմելով ապաստանի իմ զոհասեղանին, նրան պիտի պոկել զոհասեղանից ու սպանել։


Ահարոնին ու նրա որդիներին կհանձնես Վկայության խորանի՝ ինչպես զոհասեղանին, այնպես էլ վարագույրից ներս կատարվելիք ծիսական պարտականությունները։ Եթե օտար մեկը մոտենա նրան, թող մեռնի»։


Վկայության խորանի դիմաց՝ արևելյան կողմում, թող բանակեն Մովսեսն ու Ահարոնը և նրա որդիները։ Իսրայելի որդիների փոխարեն նրանք են ստանձնելու սրբարանի ծառայությունը։ Եթե օտար մեկը մոտենա նրան, թող մեռնի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ