Սակայն արքայադուստր Հովսաբեթը արքայի կոտորվող որդիների միջից գողացավ Օքոզիայի որդի Հովասին և նրան ու նրա դայակին տեղավորեց անկողինների սենյակում։ Հովսաբեթը, որը Հովրամ արքայի դուստրն էր, Օքոզիայի քույրը և Հովիդայե քահանայի կինը, նրան թաքցրեց Գոթողիայից, որը չկարողացավ սպանել նրան։
Յոթերորդ տարում Հովիդայեն զորացավ և վերցնելով հարյուրապետներին՝ Հովրամի որդի Ազարիային, Հովնանի որդի Իսմայելին, Հովբադի որդի Ազարիային, Ադայիայի որդի Մասիային, Զաքարիայի որդի Եղիսափատին, տարավ Տիրոջ տունը։
Արդար ես դու, Տե՛ր, և քո առջև խնդրանք պիտի դնեմ ու իմ իրավունքի մասին խոսեմ. ինչպե՞ս է, որ ամբարիշտների բռնած գործերը հաջողվում են, և բոլոր նրանք, ովքեր արհամարհում են ու անարգում, երջանիկ դարձան։