Տերը նրա հեղած անմեղ արյունը նրա գլխին դարձրեց, որովհետև նա սրով սպանել է իրենից ավելի արդար և քաջ երկու մարդկանց, և հայրս նրանց այդ սպանության մասին չգիտեր։ Դրանք էին՝ Ներեի որդի Աբենները, որն Իսրայելի սպարապետն էր, և Հեթերի որդի Ամեսային, որը Հուդայի սպարապետն էր։
այլ ընթացար Իսրայելի թագավորի ուղիով, Աստծու հանդեպ անհավատարմության մղեցիր Հուդային ու Երուսաղեմի բնակիչներին, ինչպես որ արել էր Աքաաբի տունը, և քո հոր որդիներին՝ քո եղբայրներին, որոնք քեզնից լավ էին, սպանեցիր,
Մի՛ երկրպագիր ու մի՛ պաշտիր նման բաների, որովհետև քո Աստվածը ես եմ՝ Տերը, Աստված նախանձախնդիր, ես, որ հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը, եթե ատում են ինձ,