Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովսափատի թագավորությունը խաղաղվեց, և նրա Աստվածը ամեն կողմից հանգստացրեց նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հոսափատի թագավորությունը խաղաղ մնաց, և Աստված հանգստություն տվեց նրան ամեն կողմից։ |
Ամբողջ Հուդան ուրախացավ երդման համար, քանզի իրենց ամբողջ սրտով երդվեցին և հոժարակամ փնտրեցին Նրան, ու հայտնվեց նրանց, և Տերը համատարած հանգստություն պարգևեց նրանց։
Թե ինքը լռություն պահի, ո՞վ է դատապարտելու, թե դեմքը ծածկի, ո՞վ է նրան տեսնելու։ Ժողովրդի խստասրտության պատճառով ազգերի ու մարդկանց վրա
Ձեր երկրին խաղաղություն կպարգևեմ, կքնեք, և չի լինի մեկը, որ ձեզ վախեցնի։ Ձեր երկրից կվերացնեմ չար գազաններին։ Եվ ձեր երկրում պատերազմ չի լինի։
Իսրայելի մնացորդները. ո՛չ անիրավություն կանեն, ո՛չ սնոտի բաներ կխոսեն, ո՛չ էլ նրանց բերանում նենգավոր լեզու կգտնվի, որովհետև նրանք կարածեն և կմակաղեն, և չի լինի մեկը, որ վախեցնի նրանց»։
«Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենան։
Շատ օրեր հետո, երբ Տերը հանգստացրել էր Իսրայելին նրա շրջակայքում եղած բոլոր թշնամիներից, և Հեսուն ծերացել ու տարիքն առել էր,