Դավիթը հրամայեց հավաքել Իսրայելի երկրում բնակվող բոլոր եկվորներին և նրանց քարհատներ նշանակեց, որ քարեր հատեն ու շինեն Աստծու տունը։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 2:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ իսկ մենք Լիբանանից փայտ կկտրենք ըստ քո կարիքների և ծովի վրայով լաստերով կբերենք Հոպպե, և դու կկուտակես Երուսաղեմում»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ մենք Լիբանանից կկտրենք քեզ պետք եղած բոլոր փայտերը և ծովի վրայով դրանք լաստերով կբերենք Հոպպե՝ քեզ մոտ, իսկ դու դրանք կբարձրացնես Երուսաղեմ»։ |
Դավիթը հրամայեց հավաքել Իսրայելի երկրում բնակվող բոլոր եկվորներին և նրանց քարհատներ նշանակեց, որ քարեր հատեն ու շինեն Աստծու տունը։
և բոլոր հավաքվածները՝ քահանաներն ու ղևտացիները, ինչպես նաև Հուդայի ամբողջ ժողովուրդը, Իսրայելից այնտեղ ներկա գտնվողները և Իսրայելից տեղափոխված ու Հուդայում բնակություն հաստատածները, ուրախացան։
Ոչ իսրայելացի բոլոր մարդկանց, որոնք մնացել էին քետացիներից, ամորհացիներից, փերեզացիներից, խևացիներից և հեբուսացիներից,
Իսրայելի կազմակերպած կոտորածից հետո երկրում վերապրած նրանց որդիներին Սողոմոնը հարկատու դարձրեց, և այդպես է մինչև այսօր։
Նրանք արծաթ տվեցին քարահատներին ու հյուսներին։ Սիդովնացիներին ու տյուրացիներին տվեցին կերակուր, ըմպելիք ու ձեթ, որպեսզի Լիբանանից ծովով մինչև Հոպպե մայրի փայտ բերեն, ինչպես որ հրամայել էր նրանց պարսից Կյուրոս թագավորը։
Սակայն Հովնանը ելավ Տիրոջ երեսից փախչելու Թարսիս. իջավ Հոպպե և գտավ մի նավ, որ Թարսիս էր գնում. տվեց գինը և այնտեղ մտավ՝ Տիրոջ երեսից նրանց հետ Թարսիս նավարկելու։
Արդ, մա՛րդ ուղարկիր Հոպպե և կանչի՛ր Պետրոս կոչված Սիմոնին. նա օթևանել է կաշեգործ ոմն Սիմոնի տանը՝ ծովի մոտ։ Նա կգա և կխոսի քեզ հետ”։
Հոպպեում աշակերտ դարձած մի կին կար՝ Տաբիթա անունով, որ թարգմանվում է Այծեմնիկ. նա բարի գործերով և կատարած ողորմություններով լի էր։
Լյուդդան Հոպպեին մոտ էր, ուստի երբ աշակերտները լսեցին, որ Պետրոսն այնտեղ է, երկու մարդ ուղարկեցին նրա մոտ՝ աղաչելով, որ անհապաղ իրենց մոտ գա։
Նրանց փայտահատներ ու ջրկիրներ կարգեց ամբողջ ժողովրդի և Տիրոջ զոհասեղանի համար, այն վայրի համար, որ Տերը պիտի ընտրեր, և մինչև այսօր նրանք ծառայում են այդպես։