Միքիան ասաց. «Տեսա, որ իսրայելացիները ցրված են լեռների վրա հովիվ չունեցող ոչխարների պես, և Տերն ասաց. “Սրանք առաջնորդ չունեն, թող ամեն մարդ իր տունը վերադառնա խաղաղությամբ”»։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ օրը պատերազմը սաստկացավ, և Իսրայելի արքան մինչև երեկո մնաց իր մարտակառքի վրա՝ ասորիների դիմաց, և արեգակի մայր մտնելու ժամանակ մեռավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ օրը պատերազմը սաստկացավ։ Իսրայելի թագավորն իրեն կանգնած պահեց մարտակառքում՝ ասորիների դիմաց, և մեռավ արեգակը մայր մտնելու ժամանակ։ |
Միքիան ասաց. «Տեսա, որ իսրայելացիները ցրված են լեռների վրա հովիվ չունեցող ոչխարների պես, և Տերն ասաց. “Սրանք առաջնորդ չունեն, թող ամեն մարդ իր տունը վերադառնա խաղաղությամբ”»։
Տերն ասաց. “Ո՞վ կխաբի Իսրայելի արքա Աքաաբին, որ վեր կենա ու հարձակվի Գաղաադի Ռամովթ քաղաքի վրա”։ Մեկն այսպես խոսեց, մյուսը՝ այնպես։
Միքիան ասաց. «Եթե իրոք խաղաղությամբ վերադառնաս, ուրեմն Տերը ինձ հետ չի խոսել։ Ո՜վ ժողովուրդ, բոլորդ լսե՛ք»։
Մի մարդ ամբողջ ուժով լարեց աղեղը և լանջապանակի միջով խոցեց Իսրայելի արքայի թոքերը։ Նա ասաց իր ներքինուն. «Կառքը հե՛տ դարձրու և ինձ հանի՛ր պատերազմի դաշտից, որովհետև վիրավոր եմ»։
Իսկ եթե այդպես չվարվեք, մեղավոր կհամարվեք Տիրոջ առջև և ձեր մեղքերը կճանաչեք, երբ չարիք հասնի ձեզ։