Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 Մի մարդ ամբողջ ուժով լարեց աղեղը և լանջապանակի միջով խոցեց Իսրայելի արքայի թոքերը։ Նա ասաց իր ներքինուն. «Կառքը հե՛տ դարձրու և ինձ հանի՛ր պատերազմի դաշտից, որովհետև վիրավոր եմ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Մի մարդ պատահաբար քաշեց աղեղը և խոցեց Իսրայելի թագավորին զրահի կցվածքների միջով։ Իսրայելի թագավորն ասաց կառավարին. «Ե՛տ դարձիր և ինձ դո՛ւրս տար բանակից, որովհետև վիրավորվել եմ»։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:33
5 Խաչաձեւ Հղումներ  

Աբեսաղոմի հետ գնացին իր կողմից հրավիրված երկու հարյուր անձինք, որոնք ամենևին տեղյակ չէին անցուդարձին։


Երբ մարտակառքերի հրամանատարները տեսան, որ նա Իսրայելի արքան չէ, նրան հետապնդելուց դադարեցին։


Այդ օրը պատերազմը սաստկացավ, և Իսրայելի արքան մինչև երեկո մնաց իր մարտակառքի վրա՝ ասորիների դիմաց, և արեգակի մայր մտնելու ժամանակ մեռավ։


Աղեղնավորները հարվածեցին Հովսիային, և արքան ասաց իր ծառաներին. «Ինձ այստեղից դո՛ւրս հանեք, որովհետև ծանր վիրավորվել եմ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ