Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրոջ հոգին իջավ Ադադի որդի Ազարիայի վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստծու Հոգին իջավ Օդեդի որդի Ազարիայի վրա։ |
Նրանք նաև ավարառության ենթարկեցին նրանց հոտերի վրանները, կոտորեցին ամազոնուհիներին, վերցրին բազում ոչխարներ ու ուղտեր և վերադարձան Երուսաղեմ։
Տիրոջ հոգին հավաքված ժողովրդի մեջ իջավ Ասափի որդիներից ղևտացի Մաթանիայի որդի Եղիելի որդի Բանիայի որդի Զաքարիայի որդի Օզիելի վրա,
Աստծու հոգին պատեց Հովիդայե քահանայի որդի Ազարիային, որը, կանգնելով ամբողջ ժողովրդի մեջ, ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ինչո՞ւ խոտորվեցիք Տիրոջ պատվիրաններից, որ այլևս հաջողություն չունենաք։ Քանի որ լքեցիք Տիրոջը, նա էլ ձեզ է լքելու”»։
Սակայն այդ տղամարդկանցից երկուսը մնացել էին բանակատեղիում. մեկի անունը Ելդադ էր, մյուսինը՝ Մովդադ։ Ոգին նաև նրանց վրա հանգչեց։ Նրանք յոթանասուն գրանցվածների մեջ էին, և թեև խորան չէին եկել, բայց մարգարեացան բանակատեղիում։
Բաղաամը, իր աչքերը բարձրացնելով, տեսավ Իսրայելին՝ բանակած ըստ ցեղերի։ Աստծու հոգին իջավ նրա վրա,
քանի որ ոչ մի մարգարեություն մարդկային կամքի համաձայն չի եղել, այլ ներշնչվելով Սուրբ Հոգուց՝ սուրբ մարդիկ արժանի եղան Աստծու կողմից խոսելու։
Տիրոջ հոգին նրա մեջ եղավ, և դատեց Իսրայելին։ Նա պատերազմի դուրս եկավ Քուսարսաթեմի դեմ, և Տերը նրա ձեռքը մատնեց ասորեստանցիների Քուսարսաթեմ արքային, և նրա ձեռքը զորացավ Քուսարսաթեմի վրա։