Դավիթն ասաց Գադին. «Բոլոր կողմերից ես խիստ ծանր կացության մեջ եմ։ Քանի որ շատ ու շատ են Տիրոջ ողորմությունները, ավելի լավ է ընկնեմ Տիրոջ ձեռքը, քան մարդկանց ձեռքը»։ Եվ Դավիթն ընտրեց մահը։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 12:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սամեա մարգարեն եկավ Ռոբովամի և Հուդայի իշխանների մոտ, որոնք Սավսակիմի ահից հավաքվել էին Երուսաղեմում, և ասաց նրանց. «Այսպես է ասում Տերը. “Դուք ինձ լքեցիք, ուրեմն ես էլ ձեզ մատնելու եմ Սավսակիմի ձեռքը”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ժամանակ Սեմայիա մարգարեն եկավ Ռոբովամի և Հուդայի երկրի իշխանների մոտ, որոնք Սիսակի ահից հավաքվել էին Երուսաղեմում, և ասաց նրանց. «Այսպես է ասում Տերը. “Դուք ինձ թողեցիք, ուրեմն ես էլ ձեզ եմ թողնում Սիսակի ձեռքում”»։ |
Դավիթն ասաց Գադին. «Բոլոր կողմերից ես խիստ ծանր կացության մեջ եմ։ Քանի որ շատ ու շատ են Տիրոջ ողորմությունները, ավելի լավ է ընկնեմ Տիրոջ ձեռքը, քան մարդկանց ձեռքը»։ Եվ Դավիթն ընտրեց մահը։
Եվ դու, որդի՛ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հայրերի Աստծուն, ծառայի՛ր նրան ամբողջ սրտով ու հոժար մտքով, քանզի Տերը քննում է ամեն սիրտ և գիտի բոլոր մտածումները. եթե փնտրես նրան, նա կգտնվի քեզ համար, իսկ եթե թողնես նրան, քեզ իսպառ կլքի։
Ռոբովամի առաջին և վերջին խոսքերն ու գործերը գրված են Սամեաս մարգարեի ու Ադդով տեսանողի գրքերում։ Ռոբովամի ու Հերոբովամի միջև հարատև պատերազմ էր։
Նա, կանգնելով Ասայի և ամբողջ Հուդայի ու Բենիամինի ժողովրդի առջև, ասաց. «Լսե՛ք ինձ, ո՛վ Ասա և ամբողջ Հուդայի ու Բենիամինի մարդի՛կ։ Տերը ձեզ հետ է, քանի որ դուք նրա հետ եք։ Արդ, եթե դուք նրան փնտրեք, նա կհայտնվի ձեզ, և եթե լքեք նրան, նա էլ ձեզ կլքի։
Աստծու հոգին պատեց Հովիդայե քահանայի որդի Ազարիային, որը, կանգնելով ամբողջ ժողովրդի մեջ, ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ինչո՞ւ խոտորվեցիք Տիրոջ պատվիրաններից, որ այլևս հաջողություն չունենաք։ Քանի որ լքեցիք Տիրոջը, նա էլ ձեզ է լքելու”»։
Քո ապստամբությունը քեզ խրատ է լինելու, և քո չարությունները կշտամբելու են քեզ։ Խելքի կգաս ու կտեսնես, որ քեզ համար դառնաղետ է ինձ լքելը,- ասում է Տերը՝ քո Աստվածը»։ «Ես չհավանեցի քեզ,- ասում է Տերը՝ քո Աստվածը։-
Եթե այդ ժողովուրդը կամ որևէ մարգարե և կամ քահանա քեզ հարց տան ու ասեն. “Ի՞նչ տեսիլք է դա Տիրոջ կողմից”, ապա նրանց կասես. “Դուք եք տեսիլքը, և ես կործանելու եմ ձեզ”,- ասում է Տերը։
քո ճանապարհներն ու քո ընթա՛ցքը քեզ հասցրին այդ ամենը։ Դա է քո չարությունը, ինչպես և դառնությունը, որ հասավ սրտիդ»։
և երբ ասելու լինեն. “Տերը՝ մեր Աստվածը, այս ամենն ինչո՞ւ արեց մեզ”, կասես նրանց. “Քանի որ ինձ լքեցիք և ձեր երկրում ծառայեցիք օտար աստվածներին, այդպես էլ օտարներին եք ծառայելու մի երկրում, որը ձերը չի լինելու”»։