Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 23:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 Եթե այդ ժողովուրդը կամ որևէ մարգարե և կամ քահանա քեզ հարց տան ու ասեն. “Ի՞նչ տեսիլք է դա Տիրոջ կողմից”, ապա նրանց կասես. “Դուք եք տեսիլքը, և ես կործանելու եմ ձեզ”,- ասում է Տերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Եվ երբ այս ժողովուրդը կամ մարգարեն կամ քահանան քեզ հարցնի՝ ասելով. “Ի՞նչ է Տիրոջ բեռը”, այն ժամանակ դու նրանց ասա՛. “Ի՞նչ բեռ”։ “Եվ ես ձեզ պիտի թոթափեմ”,- ասում է Տերը։-

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 23:33
19 Խաչաձեւ Հղումներ  

Ուստի Տերն ասաց. «Հուդայի երկիրն էլ իմ առջևից պիտի մերժեմ, ինչպես մերժեցի Իսրայելը, պիտի մերժեմ այդ քաղաքը՝ իմ ընտրած Երուսաղեմը, և այդ տունը, որի համար ասել եմ՝ “Իմ անունը նրա վրա պիտի լինի”»։


Նա, կանգնելով Ասայի և ամբողջ Հուդայի ու Բենիամինի ժողովրդի առջև, ասաց. «Լսե՛ք ինձ, ո՛վ Ասա և ամբողջ Հուդայի ու Բենիամինի մարդի՛կ։ Տերը ձեզ հետ է, քանի որ դուք նրա հետ եք։ Արդ, եթե դուք նրան փնտրեք, նա կհայտնվի ձեզ, և եթե լքեք նրան, նա էլ ձեզ կլքի։


Ամոզի որդի Եսայու տեսիլքը բաբելացիների մասին։


Այլազգիներին ուղղված այս պատգամը եղավ այն տարում, երբ մեռավ Աքազ արքան.


Ես լքեցի իմ տունը, թողեցի իմ ժառանգությունը և իմ հոգու սիրելիին տվեցի իր թշնամիների ձեռքը։


Ահավասիկ նրանք ինձ ասում են. «Ո՞ւր է Տիրոջ խոսքը, թող այստեղ հասնի»։


Խոտան արծա՛թ կոչեք նրանց, որովհետև Տերը նրանց խոտանեց։ Լսի՛ր Տիրոջ պատգամները, համա՛յն Հուդայի երկիր։


Ձեզ իմ աչքից գցելու եմ, ինչպես գցեցի ձեր եղբայրներին՝ Եփրեմի ամբողջ սերնդին»։


Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


Թեպետև կմեծացնեն իրենց երեխաներին, անզավակ կմնան մարդկանցից, քանի որ վա՜յ նրանց. իմ մարմինը նրանցից է։


Նինվեի տեսիլքը։ Նավում Եղկեսացու տեսիլքի գիրքը։


Տեսիլք, որը տեսավ Ամբակում մարգարեն։


Տիրոջ խոսքի հայտնությունը Սեդրաքի երկրում, և նրա զոհաբերությունը Դամասկոսի մեջ, քանի որ Տերը տեսնում է մարդկանց և Իսրայելի բոլոր ցեղերին.


Տիրոջ խոսքի հայտնությունն Իսրայելին իր պատգամաբերի միջոցով։ Ձեր սրտերո՛ւմ դրեք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ