Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 11:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ռոբովամն իր բոլոր կանանց ու հարճերի մեջ ամենից շատ սիրեց Աբեսաղոմի դուստր Մաաքային։ Նա ուներ տասնութ կին ու վաթսուն հարճ, որոնք նրա համար ծնեցին քսանութ տղաներ ու վաթսուն աղջիկներ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ռոբովամն Աբիսողոմի աղջիկ Մաաքային ավելի էր սիրում իր բոլոր կանանցից և հարճերից (որովհետև նա ուներ տասնութ կին և վաթսուն հարճ, որոնցից ունեցավ քսանութ տղա և վաթսուն աղջիկ)։ |
Դավիթը Քեբրոնից Երուսաղեմ գալուց հետո ուրիշ կանայք ու հարճեր ևս առավ։ Դավիթն ուրիշ տղաներ և աղջիկներ էլ ունեցավ։
Հուդայի ու Բենիամինի երկրների բոլոր սահմաններում և ամրացված քաղաքներում Ռոբովամն ավելի հզոր եղավ, քան իր բոլոր որդիները։ Նա նրանց ուտելիքի խիստ առատ պաշար տվեց և նրանց համար բազում կանայք փնտրեց։
Ոչ էլ շատ կանայք պետք է ունենա, որպեսզի նրա սիրտը չգայթակղվի, ոչ էլ շատ արծաթ ու ոսկի կուտակի։
ու երբ վրա հասնի իր ունեցվածքը որդիներին ժառանգություն տալու օրը, ապա այդ մարդն իրավունք չունի անդրանիկի իրավունքը տալ իր սիրելի կնոջ որդուն՝ անտես անելով ատելի կնոջ անդրանիկ որդուն.