Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 21:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 ու երբ վրա հասնի իր ունեցվածքը որդիներին ժառանգություն տալու օրը, ապա այդ մարդն իրավունք չունի անդրանիկի իրավունքը տալ իր սիրելի կնոջ որդուն՝ անտես անելով ատելի կնոջ անդրանիկ որդուն.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 իր ունեցվածքը որդիներին բաժանելու օրը չի կարող անդրանիկության իրավունքը տալ իր սիրելի կնոջ որդուն՝ իր ատելի կնոջ անդրանիկ որդուց առաջ գցելով,

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 21:16
10 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ Հակոբը Եսավին ասաց. «Այսօր վաճառի՛ր ինձ քո անդրանիկությունը»։


Մերարիի որդիներից Ովսան ուներ որդիներ. Շամարին գլխավորն էր (թեև նա անդրանիկը չէր, սակայն հայրը նրան առաջնորդ կարգեց),


Թեև Հուդան զորավոր էր իր եղբայրների մեջ և նրանց իշխանը, բայց օրհնությունը Հովսեփին տրվեց։


Հայրը նրանց տվել էր բազում պարգևներ՝ արծաթ, ոսկի, զենքեր, ինչպես նաև պարսպապատ քաղաքներ Հուդայում, իսկ թագավորությունը հանձնել էր Հովրամին, քանի որ նա էր անդրանիկը։


որովհետև Աստված նրանց, որոնց սկզբից էր ճանաչում, նախասահմանեց կերպարանակից լինելու իր Որդու պատկերին, որպեսզի նա լինի անդրանիկը բազմաթիվ եղբայրների մեջ։


«Եթե մի տղամարդ երկու կին ունենա, որոնցից մեկը սիրելի լինի, իսկ մյուսը՝ ատելի, և նրանք՝ սիրելին ու ատելին, նրա համար որդիներ ծնեն, և անդրանիկը լինի ատելի կնոջ որդին,


նա պարտավոր է անդրանիկ ճանաչել ատելի կնոջ որդուն և իր ունեցածի կրկնակի բաժինը նրան տալ, որովհետև նա է նրա անդրանիկ որդին, և անդրանկության իրավունքը նրան է պատկանում»։


Այսուհետև, եղբայրնե՛ր, խորհե՛ք այն բաները, որոնք ճշմարիտ են, պարկեշտ են, արդար են, մաքուր են, սիրելի են, բարեհամբավ են, առաքինի են, գովելի են։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ