Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երբ Նաբատի որդի Հերոբովամը, որը Սողոմոն արքայից Եգիպտոս էր փախել ու բնակվել Եգիպտոսում, լսեց այս բանը, վերադարձավ Եգիպտոսից։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նաբատի որդի Հերոբովամը, որը Սողոմոն թագավորից փախել և Եգիպտոսում էր գտնվում, երբ լսեց այդ, վերադարձավ Եգիպտոսից։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:2
6 Խաչաձեւ Հղումներ  

Իր արքայի դեմ ձեռք բարձրացրեց նաև Սարիրա քաղաքից Եփրեմի ցեղից Նաբատի որդի Հերոբովամը՝ Սողոմոնի մի ծառայի այրի կնոջ որդին. նրա մոր անունը Սարուա էր՝ մի այրի կին։


Հերոբովամը մի քաջարի մարդ էր, և երբ Սողոմոնը տեսավ, որ նա գործունյա երիտասարդ է, նրան նշանակեց Հովսեփի տան բեռնակիրների վերակացու։


Սողոմոնը ուզում էր սպանել Հերոբովամին, բայց Հերոբովամը փախավ-գնաց Եգիպտոս՝ եգիպտացիների Սավսակիմ արքայի մոտ, և մնաց Եգիպտոսում մինչև Սողոմոնի մահը։


Երբ դա լսեց Նաբատի որդի Հերոբովամը, որը դեռ Եգիպտոսում էր Սողոմոն արքայից փախչելուց ի վեր, Եգիպտոսից վերադարձավ Երուսաղեմ։ Մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան։


Մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան։ Հերոբովամը և ողջ Իսրայելը եկան Ռոբովամ արքայի մոտ և ասացին.


Սողոմոնի պատմության մնացած մասերը՝ սկզբից մինչև վերջը, գրված են Նաթան մարգարեի գրվածքներում, սիլոնացի Աքիայի գրվածքներում, Հովել տեսանողի՝ Նաբաթի որդի Հերոբովամին վերաբերող տեսիլքում։