Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Իր արքայի դեմ ձեռք բարձրացրեց նաև Սարիրա քաղաքից Եփրեմի ցեղից Նաբատի որդի Հերոբովամը՝ Սողոմոնի մի ծառայի այրի կնոջ որդին. նրա մոր անունը Սարուա էր՝ մի այրի կին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Եվ թագավորի դեմ ձեռք բարձրացրեց նաև Սողոմոնի ծառա Սարեդայից եփրաթացի Նաբատի որդի Հերոբովամը, որի մայրը որբևայրի մի կին էր, անունը՝ Սարուա։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:26
20 Խաչաձեւ Հղումներ  

Բայց Նաբատի որդի Հերոբովամը՝ Դավթի որդի Սողոմոնի ծառան, վեր կացավ և ապստամբեց իր տիրոջ դեմ։


Երբ դա լսեց Նաբատի որդի Հերոբովամը, որը դեռ Եգիպտոսում էր Սողոմոն արքայից փախչելուց ի վեր, Եգիպտոսից վերադարձավ Երուսաղեմ։ Մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան։


Հերոբովամը մի քաջարի մարդ էր, և երբ Սողոմոնը տեսավ, որ նա գործունյա երիտասարդ է, նրան նշանակեց Հովսեփի տան բեռնակիրների վերակացու։


Տերն ասաց Սողոմոնին. «Քանի որ այդպես վարվեցիր՝ չպահեցիր իմ հրամաններն ու պատվիրանները, որ պատգամել էի քեզ, ես քո ձեռքից անպայման կխլեմ թագավորությունը և այն կտամ քո ծառային։


Հարցը դա չէ։ Եփրեմի լեռից Սաբեե անունով մի մարդ կա՝ Բոքորիի որդին, որ ձեռք է բարձրացրել Դավիթ արքայի վրա։ Ինձ տվե՛ք միայն նրան, և ես կհեռանամ այս քաղաքից»։ Կինն ասաց Հովաբին. «Նրա գլուխը պարսպի վրայից հիմա քեզ մոտ կընկնի»։


Արիմաթեմ-Սիփայից՝ Եփրեմի լեռից, Եղկանա անունով Եփրեմի Նասիբում մի մարդ էր ապրում։ Նա Թովկիի որդի Հեղիի որդի Հերեմիելի որդին էր։


Այդ մարդու անունը Ելիմելեք էր, նրա կնոջ անունը՝ Նոոմին, իսկ նրա երկու որդիների անունները՝ Մաալոն և Քելլոն։ Նրանք եփրաթացիներ էին, Հուդայի ցեղից։ Նրանք գնացին Մովաբի դաշտը և մնացին այնտեղ։


Մեռավ Գազուբան, և Քաղեբը կին առավ Եփրաթին, որը նրա համար ծնեց Ովրին։


Քո տունը դարձնելու եմ Նաբատի որդի Հերոբովամի տան նման և Աքիայի որդի Բաասի տան նման, որովհետև դու բարկացրիր ինձ և Իսրայելին մեղանչել տվեցիր։


Դրա համար ես թշնամի եմ հարուցելու քո և քո տան դեմ և քո տունը Նաբատի որդի Հերոբովամի տան նման եմ դարձնելու։


որովհետև Հերոբովամն ինքը շատ մեղքեր էր գործել և Իսրայելին էլ մեղքերի մեջ էր գցել ու դրանով զայրացրել Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն։


Տերը կորստյան կմատնի Իսրայելին Հերոբովամի մեղքերի համար, որը մեղանչեց և Իսրայելին էլ մեղանչել տվեց»։


Սողոմոնը իսրայելացիներին ծանր աշխատանքի չլծեց, քանի որ նրանք պատերազմողներ էին, իր ծառաները, իր իշխանները, իր սպառազեն զինվորները, իր հեծյալները։


Հուդայի երկրի Բեթղեհեմ քաղաքից եփրաթացի մի մարդու որդի կար Հեսսե անունով։ Հեսսեն ութ որդի ուներ։ Սավուղի օրոք նա ծերության հասած մարդ էր։


Հակոբը մեկնեց Բեթելից, և Եփրաթա չհասած, Ռաքելը ծննդաբերեց։ Նրա ծննդաբերությունը դժվարին եղավ,


Այս է նրա գործած չարությունը։ Ադերը սաստիկ ցասումով էր լցված Իսրայելի դեմ։ Նա թագավորում էր Եդովմի երկրում։


Գաղաադացիները եփրեմյաններից գրավեցին Հորդանան գետի կիրճերը, և երբ եփրեմյանների փախստականներն ասում էին՝ «Թող անցնենք», Գաղաադի մարդիկ նրանց ասում էին. «Մի՞թե դուք էլ եփրեմյան եք»։ Նրանք ասում էին. «Նրանցից չենք»։


Սողոմոնի պատմության մնացած մասերը՝ սկզբից մինչև վերջը, գրված են Նաթան մարգարեի գրվածքներում, սիլոնացի Աքիայի գրվածքներում, Հովել տեսանողի՝ Նաբաթի որդի Հերոբովամին վերաբերող տեսիլքում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ