Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 1:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

և նրանց հետ գնաց Գաբավոնի բարձրավանդակը, որտեղ դրված էր Աստծու Վկայության խորանը, որ անապատում պատրաստել էր Տիրոջ ծառա Մովսեսը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Սողոմոնը և նրա հետ հավաքված ամբողջ ժողովուրդը գնացին Գաբավոնի բարձր տեղը, որովհետև այնտեղ էր Աստծու ժողովի վրանը, որ Տիրոջ ծառա Մովսեսը շինել էր անապատում։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 1:3
12 Խաչաձեւ Հղումներ  

Ղևտացիների օգնությամբ փոխադրեցին նաև Վկայության խորանը և Վկայության խորանի մեջ եղած ամբողջ սուրբ սպասքը։


Սադովկ քահանային ու նրա քահանա եղբայրներին նա թողեց Տիրոջ վրանի առջև՝ Գաբավոնում գտնվող Բամայում,


Տիրոջ խորանը, որ Մովսեսը պատրաստել էր անապատում, և ողջակեզների զոհասեղանը այն ժամանակ գտնվում էին Գաբավոնի Բամայում,


Սողոմոնը Գաբավոնի բարձրավանդակից, Վկայության խորանի առջևից եկավ Երուսաղեմ և թագավորեց Իսրայելի վրա։


Հմուտ մասնագետները արհեստավորների հետ պատրաստեցին խորանի տասը վարագույր՝ կապույտ, ծիրանագույն ու վառ կարմիր նրբահյուս բեհեզից. դրանք զարդարեցին ասեղնագործ քերովբեներով։


«Առաջին ամսի առաջին օրը կկանգնեցնես Վկայության խորանը,


Երբ ամպը վերանում էր խորանի վրայից, Իսրայելի որդիները գնում էին իրենց ամբողջ բազմությամբ,


Տերը կանչեց Մովսեսին, խոսեց նրա հետ Վկայության խորանից՝ ասելով.


Եվ Տիրոջ ծառա Մովսեսը վախճանվեց Մովաբի երկրում, Տիրոջ խոսքի համաձայն։


Բայց Գաբավոնի բնակիչները, լսելով, թե Հեսուն ի՛նչ է արել Երիքովին և Գայիին,