Բ Հովհաննես 1:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այժմ աղաչում եմ քեզ, ո՛վ Տիրուհի, որ սիրենք միմյանց. ոչ թե մի նոր պատվիրան եմ գրում քեզ, այլ այն, ինչ որ ի սկզբանե ունեինք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ հիմա աղաչում եմ քեզ, Տիրուհի՛. ոչ թե մի նոր պատվիրան եմ քեզ գրում, այլ այն, որ սկզբից ունեինք. սիրենք միմյանց։ |
և շարժվե՛ք սիրով, այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց մեզ և մեզ համար իրեն ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որպես անուշահոտություն։
Ինչ վերաբերում է եղբայրասիրությանը, ապա ձեզ որևէ բան գրելու կարիք չկա, որովհետև դուք ինքներդ Աստծուց սովորել եք միմյանց սիրել,
Ամեն ինչից առաջ միմյանց հանդեպ անբասիր սե՛ր ունեցեք, քանի որ սերը ծածկում է մեղքերի շատությունը։
Նրա պատվիրանն այս է, որ հավատանք իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի անվանը և սիրենք միմյանց, ինչպես որ նա պատվիրեց մեզ։
Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն, բայց ատի իր եղբորը, նա ստախոս է. ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, չի կարող սիրել Աստծուն, որին չի տեսել։
Երեցիցս՝ ընտրյալ Տիրուհուն և նրա որդիներին, նրան, որին սիրում եմ ճշմարտությամբ. ոչ թե միայն ես, այլ նաև ճշմարտությանը բոլոր հասու եղողները,