Բ Հովհաննես 1:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե մեկը նրան բարև ասի, մասնակից կլինի նրա չար գործերին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև ով նրան ողջունի, նրա չար գործերին մասնակից կլինի։ |
և մասնակից մի՛ եղեք խավարի անպտուղ գործերին, այլ հատկապես բացահայտորեն դատապարտե՛ք դրանք,
Մի՛ շտապիր ձեռքդ որևէ մեկի վրա դնելու, ոչ էլ ուրիշների մեղքերին մասնակից եղիր։ Ինքդ քեզ մաքո՛ւր պահիր։
փրկե՛ք նրանց՝ խլելով կրակից։ Իսկ ուրիշներին հանդուրժե՛ք երկյուղով՝ ատելով նույնիսկ նրանց մարմնից աղտոտված պատմուճանը։
Երկնքից լսեցի մի ուրիշ ձայն, որ ասում էր. «Ելե՛ք դրա միջից, ժողովո՛ւրդ իմ, որպեսզի մասնակից չլինեք դրա մեղքերին և չընդունեք դրա պատուհասները,