Եվ ասաց. «Տե՛ր, իմ տեր Աբրահամի՛ Աստված, այսօր ինձ հաջողությո՛ւն պարգևիր և ողորմի՛ր իմ տեր Աբրահամին։
Բ Հովհաննես 1:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե մեկը գա ձեզ մոտ և այս վարդապետությունը չունենա, նրան տուն մի՛ ընդունեք և մի՛ ողջունեք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե մեկը ձեզ մոտ գա և այս վարդապետության կրողը չլինի, նրան տուն մի՛ ընդունեք ու մի՛ ողջունեք, |
Եվ ասաց. «Տե՛ր, իմ տեր Աբրահամի՛ Աստված, այսօր ինձ հաջողությո՛ւն պարգևիր և ողորմի՛ր իմ տեր Աբրահամին։
Նրանց միջոցով գրեցին այս նամակը. «Առաքյալները, երեցները և եղբայրներն Անտիոքում, Ասորիքում ու Կիլիկիայում հեթանոսներից եղող եղբայրներիդ ողջույն են հղում։
Այլ ձեզ գրեցի չհաղորդակցվել նրա հետ, որ եղբայր կոչվելով՝ կա՛մ պոռնիկ է, կա՛մ կռապաշտ, կա՛մ ագահ, կա՛մ բամբասող, կա՛մ հարբեցող, կա՛մ հափշտակող. այդպիսինի հետ նույնիսկ հաց մի՛ կերեք։
Իսկ եթե որևէ մեկը չհնազանդվի այն ամենին, որ խոսեցինք այս նամակի միջոցով, նկատի՛ ունեցեք նրան և խզե՛ք հարաբերությունները նրա հետ, որպեսզի ամոթով մնա։
Եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով պատվիրում եմ ձեզ, որ հեռու մնաք բոլոր այն եղբայրներից, որ ծույլ կյանքով են ապրում և ոչ այն օրինակով, որ ստացաք մեզնից.
Դրա համար, երբ գամ, պիտի հիշեցնեմ այն գործերը, որ նա արել է՝ չար խոսքերով մեզ զրպարտելով։ Եվ այսքանով չգոհանալով՝ ոչ միայն ինքը չի ընդունում եղբայրներին, այլև արգելք է հանդիսանում ընդունողներին և այդպիսիներին եկեղեցուց դուրս է հանում։