Եվ Աբեսաղոմի զինվորներն Ամովնին արեցին այն, ինչ հրամայել էր Աբեսաղոմը։ Արքայի բոլոր որդիները ելան, և ամեն մեկն իր ջորին հեծնելով՝ փախավ։
Բ Կորնթացիներին 9:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրանց աղոթքները ձեզ համար են, որովհետև կարոտում են ձեզ այն առատ շնորհների համար, որ Աստված տվել է ձեզ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ձեզ համար աղոթելով Աստծուն՝ փափագում են ձեզ տեսնել այն առատ շնորհների համար, որ ձեր մեջ են։ |
Եվ Աբեսաղոմի զինվորներն Ամովնին արեցին այն, ինչ հրամայել էր Աբեսաղոմը։ Արքայի բոլոր որդիները ելան, և ամեն մեկն իր ջորին հեծնելով՝ փախավ։
Ով ցորենը խնայի, պիտի թողնի օտարներին. ով կուտակի, հրապարակավ պիտի անիծվի, իսկ ով բաշխի առատորեն, կօրհնվի։
«Եվ ես ձեզ ասում եմ. նույնիսկ անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամնե՛ր սարքեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ։
Քանի որ շատ եմ փափագում ձեզ տեսնել, որպեսզի ձեզ փոխանցեմ որոշ հոգևոր շնորհներ՝ ձեզ ամրապնդելու համար,
քանզի հույս ունենք, որ տակավին փրկելու է՝ մեզ համար ձեր արած աղոթքների օգնությամբ, որպեսզի բազում անձանց աղոթքների միջոցով մեզ տրված շնորհը տեսնելով՝ շատերը մեզ համար գոհություն տան Աստծուն։
Այս ծառայության փորձով շատերը կփառավորեն Աստծուն ձեր հնազանդության և Քրիստոսի Ավետարանը խոստովանելու համար և այն առատաձեռնության համար, որով բաժին եք հանում նրանց և ամենքին։
որովհետև նա էլ սաստիկ կարոտով փափագում էր ձեզ ամենքիդ տեսնել և մտահոգված էր, որ դուք լսել էիք իր հիվանդանալու մասին։
Ուստի, սիրելի՛ ու կարոտալի՛ իմ եղբայրներ, որ իմ ուրախությունն ու պսակն եք, այսպես հաստատո՛ւն մնացեք Տիրոջով, սիրելինե՛ր։