Բ Կորնթացիներին 7:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա թե ինչու մենք մեզ մխիթարված ենք զգում։ Մեր մխիթարությունից զատ, շատ ավելի ուրախացանք Տիտոսի ուրախության համար, քանի որ նրա հոգին զորացել էր ձեր բոլորիդ շնորհիվ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա համար մխիթարված ենք զգում։ Բացի ձեր մխիթարությունից, առավել ուրախացանք Տիտոսի ուրախության համար, որովհետև ձեր բոլորի կողմից նրա հոգին խաղաղվել էր։ |
Եվ եթե մի անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները, իսկ եթե մի անդամ փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները։
իմ հոգում հանգիստ չունեցա, որովհետև ես այնտեղ չգտա Տիտոսին՝ իմ եղբորը, ուստի հրաժեշտ տալով նրանց՝ գնացի Մակեդոնիա։
Եվ այս ամենը գրեցի նրա համար, որ երբ գամ, տրտմություն չկրեմ նրանցից, որոնցով պետք է ուրախանամ. վստահ եմ ձեր բոլորի վրա, որ իմ ուրախությունը ձեր բոլորինն է։
Եվ եթե անգամ ձեզնով մի փոքր պարծեցել էի նրա առաջ, ամոթով չմնացի, այլ ինչպես որ ամեն ինչ ճշմարտությամբ խոսեցինք ձեզ հետ, նույնպես և Տիտոսի առաջ մեր պարծանքը ճշմարիտ եղավ։
Նաև նրա գորովն է ավելացել ձեր հանդեպ, քանի որ հիշեցնում էր մեզ ձեր բոլորի հնազանդությունը, թե ինչ ահով ու դողով եք ընդունել իրեն։
Ահա թե ինչու շտապ ուղարկեցի նրան, որպեսզի, նրան դարձյալ տեսնելով, ուրախանաք, ես էլ այլևս չտրտմեմ։
Թող Աստված ողորմած լինի Օնեսիֆորոսի ընտանիքին, որովհետև նա շատ անգամ ոգևորեց ինձ և չամաչեց իմ կապանքներից,
Քո սերն ինձ համար մեծ ուրախության ու մխիթարության առիթ դարձավ, որովհետև քո շնորհիվ սրբերի սրտերը հանգստացել են, եղբա՛յր։