Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ Կորնթացիներին 7:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Ապա ուրեմն, եթե նույնիսկ ես ձեզ գրեցի, գրեցի ոչ թե նրա համար, ով զրկում է, ոչ էլ նրա համար, ով զրկվում է, այլ որպեսզի Աստծու առաջ հայտնի լինի մեր նկատմամբ ձեր ունեցած հոգածությունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Ուրեմն թեև գրեցի ձեզ, ոչ թե զրկողի համար էր, ոչ էլ զրկվածի համար, այլ որպեսզի մեր ջանքը, որ թափում ենք ձեզ վրա, հայտնի լինի ձեզ մոտ Աստծու առաջ։

Տես գլուխը Պատճենել




Բ Կորնթացիներին 7:12
8 Խաչաձեւ Հղումներ  

Ինչո՞ւ։ Նրա համար, որ չե՞մ սիրում ձեզ։ Աստված գիտի դա։


Մի կողմ թողած մյուս նեղությունները և դեռ այն, որ շարունակ ամբոխն ինձ վրա էր կուտակվում, ինչպես նաև բոլոր եկեղեցիների հոգսերը։


քանզի նման չենք ուրիշների, որ Աստծու խոսքի վաճառքով են զբաղվում, այլ անկեղծորեն, իբրև Աստծու կողմից ուղարկվածներ՝ Քրիստոսով խոսում ենք Աստծու առաջ։


Այդ իսկ պատաճով էլ գրեցի, որպեսզի ձեզ փորձեմ և տեսնեմ, թե ամեն ինչում հնազա՞նդ եք։


Նույնիսկ եթե ձեզ տխրեցրի այդ նամակով, չեմ զղջում դրա համար, թեև զղջացել էի, որովհետև տեսնում եմ, որ այդ նամակը մի կարճ ժամանակ է տխրեցրել ձեզ։


(այլապես, եթե մեկն իր տանը վերակացու լինել չկարողանա, ինչպե՞ս կարող է Աստծու եկեղեցուն խնամակալ լինել),


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ