Արդ, օրհնությո՛ւն մատուցեք Տիրոջը՝ մեր հայրերի Աստծուն, և հաճելի՛ն կատարեք նրա առջև. բաժանվե՛ք երկրի բոլոր հեթանոսներից և այլազգի այն կանանցից, որ առել եք»։
Բ Կորնթացիներին 6:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հետևաբար, դո՛ւրս եկեք նրանց միջից և հեռո՛ւ մնացեք,- ասում է Տերը,- մի՛ դիպեք պիղծ բաներին, և ես կընդունեմ ձեզ (Ես. 52.11)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա համար նրանց միջից դո՛ւրս եկեք ու հեռո՛ւ մնացեք,- ասում է Տերը,- և պիղծ բաների մի՛ դիպեք (Ես. 52.11)։ Եվ ես ձեզ կընդունեմ |
Արդ, օրհնությո՛ւն մատուցեք Տիրոջը՝ մեր հայրերի Աստծուն, և հաճելի՛ն կատարեք նրա առջև. բաժանվե՛ք երկրի բոլոր հեթանոսներից և այլազգի այն կանանցից, որ առել եք»։
Եվ Իսրայելի որդիները՝ բոլոր նրանք, որ զատվել էին երկրի ժողովուրդների պղծությունից և եկել էին փնտրելու Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, կերան զատիկը։
Թողե՛ք անզգամությունը, և դուք կապրեք, իմաստությո՛ւն փնտրեք, և դուք կփրկվեք, գիտությա՛մբ ուղղեք հանճարը և ճի՛շտ ըմբռնեք խրատը»։
Հեռացե՛ք, հեռացե՛ք, ելե՛ք այդտեղից և պիղծերին մի՛ մոտեցեք. ելե՛ք այդ երկրի միջից և հեռացե՛ք, դուք, որ վերցրել բերում եք Տիրոջ սպասքը։
Ծաղր անողների հետ ատյան չնստեցի, այլ երկյուղ կրելով քեզնից՝ նստում էի առանձին, որովհետև դառնությամբ էի լցված։
Փախե՛ք Բաբելոնի միջից, թող ամեն մեկն իրեն փրկի, որպեսզի չկործանվեք նրա անիրավությունների պատճառով, քանզի հասել է ժամանակը, երբ Տերը նրանից վրեժխնդիր է լինելու, ինքն է հատուցելու նրա պատիժը։
Մովսեսը խոսեց ժողովրդի հետ՝ ասելով. «Հեռացե՛ք այդ խստասիրտ մարդկանց վրաններից, և մի՛ դիպչեք նրանց իրերին, որպեսզի նրանց մեղքի պատճառով դուք էլ չկորչեք»։
Եվ Պետրոսն ուրիշ շատ խոսքերով վկայություն էր բերում, մխիթարում նրանց ու ասում. «Ազատե՛ք ձեզ այս խոտորյալ սերնդից»։
Սիրելինե՛ր, քանի որ այս խոստումն ունենք, ինքներս մեզ մաքրենք մարմնի և հոգու ամեն պղծությունից, կատարյալ դարձնենք սրբությունը Աստծու երկյուղով։
Երկնքից լսեցի մի ուրիշ ձայն, որ ասում էր. «Ելե՛ք դրա միջից, ժողովո՛ւրդ իմ, որպեսզի մասնակից չլինեք դրա մեղքերին և չընդունեք դրա պատուհասները,