բայց երբ նրանց որդիները տեսնեն իմ գործերը, պիտի սրբացնեն իմ անունը, պիտի սրբացնեն Հակոբի սրբին ու պիտի երկնչեն Իսրայելի Աստծուց։
Բ Կորնթացիներին 5:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստված ինքն է, որ մեզ պատրաստում է այս փոխակերպմանը, նա, որ Հոգին տվեց մեզ որպես առհավատչյա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց այս բանը մեզ համար ծրագրողը Աստված է, որ մեզ տվեց նաև Հոգու առհավատչյան։ |
բայց երբ նրանց որդիները տեսնեն իմ գործերը, պիտի սրբացնեն իմ անունը, պիտի սրբացնեն Հակոբի սրբին ու պիտի երկնչեն Իսրայելի Աստծուց։
Քո ժողովուրդը բոլորովին արդար պիտի լինի և հավիտենապես պիտի ժառանգի երկիրը. տունկն ապահով է լինելու, նրանց ձեռքի գործերը փառք են բերելու։
փառավորելու Սիոնի սգավորներին, որ մոխրի փոխարեն ուրախության օծման յուղի պիտի արժանանան, իսկ սգավորները վհատ հոգու փոխարեն՝ փառքի զգեստի։ Եվ նրանք պիտի կոչվեն ազգ արդարության, տունկ՝ ի փառս Տիրոջ։
Եվ ոչ միայն սա, այլ նաև մենք, որ Հոգու երախայրիքն ունենք, մենք ևս ներքնապես հեծեծում ենք՝ սպասելով որդեգրությանը՝ մեր մարմնի փրկությանը։
Որովհետև մեր ներկայիս թեթև նեղությունը արտակարգ գերազանց և հավիտենական փառք է ապահովում մեզ համար։
Քանի որ նրա ստեղծագործությունն ենք՝ ստեղծված Քրիստոս Հիսուսով, բարի գործերի համար, որոնց համար Աստված նախապես պատրաստեց մեզ, որպեսզի ապրենք դրանցով։
Ով պահում է նրա պատվիրանները, բնակվում է Աստծու մեջ, և Աստված՝ նրա մեջ։ Իսկ մեր մեջ Աստծու բնակվելն իմանում ենք Սուրբ Հոգուց, որ տվեց մեզ։