Բայց դե փորձի՛ր մեկնել ձեռքդ ու դիպչել նրա ունեցվածքին ու կտեսնես, որ նա քո ներկայությամբ անգամ չի օրհնի քեզ»։
Բ Կորնթացիներին 2:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որպեսզի չլինի թե խաբվենք սատանայից, որովհետև լավ տեղյակ ենք նրա խորհուրդներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որպեսզի սատանայից չմոլորվենք, որովհետև նրա խորհուրդներին քաջատեղյակ ենք։ |
Բայց դե փորձի՛ր մեկնել ձեռքդ ու դիպչել նրա ունեցվածքին ու կտեսնես, որ նա քո ներկայությամբ անգամ չի օրհնի քեզ»։
Տերն ասաց սատանային. «Տեսա՞ր արդյոք իմ ծառա Հոբին, որի նման ճշմարիտ, անարատ, աստվածապաշտ, ամեն չար գործից հեռու մնացող մարդ չկա երկրի վրա. դեռ հաստատուն էլ մնում է նա իր անմեղության մեջ։ Իսկ դու իզուր էիր ասում, որ կորստյան մատնեմ նրա ունեցվածքը»։
Մեկնի՛ր ձեռքդ, դիպչի՛ր նրա ոսկորներին ու մարմնին և կտեսնես, թե նա քո ներկայությամբ կօրհնի՞ քեզ»։
Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև գրված է. “Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես և միայն Նրան կպաշտես” (Բ Օր. 6.13)»։
Ընթրիքի ժամանակ սատանան արդեն Սիմոնի որդի Իսկարիովտացի Հուդայի սրտի մեջ դրել էր, որ մատնի նրան։
Մի՛ զրկեք միմյանց, այլ միայն ժամանակավորապես, փոխադարձ համաձայնությամբ, աղոթքի նվիրվելու նպատակով, և ապա միմյա՛նց վերադարձեք, որպեսզի սատանան ձեզ փորձության չենթարկի ձեր անժուժկալության պատճառով։
Բայց երկյուղ ունեմ. միգուցե ձեր միտքն ապականվի ու շեղվի Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած պարզամտությունից, ինչպես օձն իր խորամանկությամբ խաբեց Եվային։
Այդ անհավատների միտքն այս աշխարհի աստվածը կուրացրեց, որպեսզի նրանց մեջ չծագի Քրիստոսի փառքի Ավետարանի լույսը, Քրիստոսի, որ պատկերն է աներևույթ Աստծու։
հակառակողներին հանդարտությամբ խրատելու։ Աստված նրանց թերևս ապաշխարություն տա, որպեսզի ճանաչեն ճշմարտությունը
Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա։
որպեսզի նրան երկրպագեն բոլոր նրանք, որ բնակվում են երկրի երեսին, և որոնց անուններն աշխարհի սկզբից գրված չեն մորթված Գառան կյանքի գրքում։
Բայց ասում եմ ձեզ՝ Թիատիրայում մնացածներիդ, որ չեք պահում այս վարդապետությունը, և չիմացաք, ինչպես ասում են, սատանայի ծածուկ մտքերը. ձեզ վրա ուրիշ ծանրություն չեմ դնում,