Բ Կորնթացիներին 11:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբրահամի սերո՞ւնդ են՝ ես էլ։ Քրիստոսի սպասավորնե՞ր են, ավելի հանդգնությամբ կարող եմ ասել, թե ես առավե՛լ ևս։ Եթե վաստակով՝ առավել, եթե գանակոծությամբ՝ առավե՛լ ևս, եթե բանտարկությամբ՝ ավելի՛ քան նրանք, եթե մահվան վտանգով՝ բազում անգամ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քրիստոսի սպասավորնե՞ր են, խենթությամբ եմ ասում՝ ես՝ առավել ևս. վաստակով՝ առավել ևս, գանահարությամբ՝ առավել ևս, բանտարկությամբ՝ առավել ևս, մահվան վտանգով՝ բազում անգամ։ |
Եվ մինչ նրանք շրջում և ուսուցանում էին, Անտիոքից և Իկոնիոնից եկան հասան հրեաներ, որոնք Պողոսի և Բառնաբասի հետ համարձակությամբ վիճելով՝ խաբեցին ժողովրդին, որ հեռու մնան նրանցից, քանի որ ոչ մի ճշմարիտ բան չեն ասում, այլ ամեն ինչ ստում են։ Եվ Պողոսին քարկոծելով՝ քարշ տվեցին քաղաքից դուրս ու նրան մեռած էին համարում։
Բայց Սուրբ Հոգին ամեն քաղաքի մեջ ինձ վկայում է ու ասում. “Կապանքներ ու նեղություններ են սպասում քեզ”։
Եվ մեզ մոտ գալով՝ վերցրեց Պողոսի գոտին, դրանով կապեց ինքն իր ոտքերն ու ձեռքերը և ասաց. «Այսպես է ասում Սուրբ Հոգին. “Այն մարդուն, որի գոտին է այս, հրեաները այսպես պիտի կապեն Երուսաղեմում և հանձնեն հեթանոսների ձեռքը”»։
Երբ այնտեղ արդեն շատ օրեր էին անցկացրել, Փեստոսն արքային տեղեկացրեց Պողոսի մասին ու ասաց. «Այստեղ Ֆելիքսի կողմից կալանքի տակ առնված մի մարդ կա մնացած,
Երբ մեզ հրամայվեց նավարկել դեպի Իտալիա, Պողոսին և մի քանի այլ կալանավորների հանձնեցին կայսերական գնդից մի հարյուրապետի, որի անունը Հուլիոս էր։
Ինչպես որ գրված է. «Քեզ համար ենք մեռնում ամեն օր. համարվեցինք ոչխար սպանդի համար» (Սաղ. 43(44).23)։
Բայց Աստծու շնորհով այն եմ, ինչ եմ, և ինձ տրված նրա շնորհն անարդյունք չանցավ. ընդհակառակը, նրանց բոլորից ավելի աշխատեցի, սակայն ոչ թե ես, այլ Աստծու շնորհը, որ ինձ հետ է։
Իսկ արդ, ո՞վ է Պողոսը, կամ ո՞վ է Ապողոսը. սպասավորներ, որոնց միջոցով հավատքի եկաք, և նրանցից յուրաքանչյուրն այն է, ինչ որ Տերը տվեց նրան։
Ինձ այնպես է թվում, թե Աստված մեզ՝ առաքյալներիս, վերջինների շարքը դասեց մահապարտների պես, որովհետև տեսարան դարձանք աշխարհի՝ թե՛ հրեշտակների և թե՛ մարդկանց համար։
Յուրաքանչյուրին դիտում եք ըստ արտաքին տեսքի. եթե մեկն իր մեջ վստահ է, որ Քրիստոսին է պատկանում, թող հետևյալն էլ խորհի իր մտքում, որ ինչպես ինքն է պատկանում Քրիստոսին, նույնպես և մենք ենք պատկանում։
Նա մեզ նաև կարող դարձրեց լինելու նոր Ուխտի ծառաներ, ոչ թե գրով, այլ Հոգով, քանի որ գիրն սպանում է, իսկ Հոգին՝ կենդանացնում։
Քանզի մենք, որ ապրում ենք, միշտ մահվան ենք մատնվում ի սեր Հիսուսի, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մահկանացու մարմինների մեջ։
իբրև անծանոթներ, բայց բոլորից ճանաչվածներ, իբրև մահամերձներ, բայց ահավասիկ ողջ ենք, իբրև պատժվածներ, բայց ոչ մահապարտներ,
Այսուհետև ոչ ոք թող ինձ նեղություն չպատճառի, որովհետև ես իմ մարմնի մեջ կրում եմ Քրիստոսի չարչարանքները։
Արդ, ես՝ Տիրոջ համար բանտարկյալս, աղաչում եմ ձեզ, որ ապրեք այնպես, ինչպես վայել է այն կոչմանը, որին Աստված ձեզ կոչեց,
որի պատգամավորն եմ կապանքների մեջ, որպեսզի այն կարողանամ համարձակությամբ քարոզել, որ իմ պարտականությունն է։
Բայց եթե նույնիսկ ընծայաբերվեմ ձեր հավատի համար, որ դուք որպես զոհ Աստծուն եք մատուցում, ուրախ եմ և ուրախակից ձեր բոլորին։
Եվ հիմա ուրախ եմ չարչարանքներիս մեջ ձեզ համար և մարմնիս մեջ ամբողջացնում եմ Քրիստոսի նեղությունների պակասն ի նպաստ նրա մարմնի, որ եկեղեցին է։
իսկ Տիմոթեոսին՝ մեր եղբորն ու Աստծու գործակցին Քրիստոսի Ավետարանի մեջ ուղարկեցինք՝ ձեզ ամրապնդելու և քաջալերելու ձեր հավատի մեջ,
Այս խրատները տալով եղբայրներին՝ Քրիստոս Հիսուսի մի բարի սպասավոր կլինես՝ սնված հավատի խոսքերով և այն բարի վարդապետությամբ, որին հետևող եղար։
Թող Աստված ողորմած լինի Օնեսիֆորոսի ընտանիքին, որովհետև նա շատ անգամ ոգևորեց ինձ և չամաչեց իմ կապանքներից,
Ուստի ամոթ մի՛ համարիր մեր Տիրոջը վկայել, ոչ էլ ինձ՝ նրա բանտարկյալին, այլ ինձ նման հա՛նձն առ Աստծու զորությամբ չարչարվել Ավետարանի համար.
որի համար չարչարվում եմ, նույնիսկ շղթայված եմ, ինչպես մի չարագործ։ Բայց Աստծու խոսքը շղթայված չէ։
հալածանքներին, չարչարանքներին, որոնք պատահեցին ինձ Անտիոքում, Իկոնիոնում և Լյուստրայում։ Գիտես, թե ինչպիսի՜ հալածանքների ենթարկվեցի, և Տերն ինձ ազատեց այդ բոլորից։
բայց հանուն սիրո նախընտրում եմ աղաչել՝ լինելով այսպիսին, ինչպիսին եմ, ես՝ Պողոսս, ծերացած, այժմ առավել ևս Հիսուս Քրիստոսի բանտարկյալս։
Քանզի և՛ բանտարկվածներին կարեկից եղաք, և՛ ձեր ունեցվածքի հափշտակումն ուրախությամբ ընդունեցիք, քանի որ գիտեիք, թե ձեզ համար լավագույն հարստություն ունեք երկնքում, որտեղ այն միշտ մնում է։