Բ Կորնթացիներին 10:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանի որ ընտրյալը նա չէ, որ ինքն իրեն է գովաբանում, այլ նա, որին Տերն է գովում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև ոչ թե ինքն իրեն գովաբանողն է ընտրյալը, այլ նա, որին Տերն է գովում։ |
Եվ նրանց ասաց. «Դուք եք, որ մարդկանց առաջ ձեզ արդար եք ձևացնում, սակայն Աստված ձեր սրտերը գիտե. որովհետև այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծու առաջ զազրելի է։
Ո՛վ իսրայելացիներ, լսե՛ք այս խոսքերը. Հիսուս Նազովրեցուն՝ այն մարդուն, որին Աստված ձեզ ցույց տվեց զորությամբ, նշաններով ու զարմանահրաշ գործերով, որոնք Աստված, ինչպես արդեն գիտեք, նրա միջոցով գործեց ձեր մեջ։
այլ հրեան նա է, որ ներքուստ է այդպիսին, և թլփատությունը սրտի թլփատությունն է՝ հոգով և ոչ թե գրով։ Նրա գովքը մարդկանցից չէ, այլ Աստծուց։
Անհրաժեշտ է, որ պառակտումներ լինեն ձեր մեջ, որպեսզի ձեր մեջ հայտնի դառնան նրանք, ովքեր ընտրյալներ են։
Այնպես որ ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որ ի լույսի կհանի խավարի գաղտնիքները և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները. և ապա յուրաքանչյուրն Աստծուց գովասանքի կարժանանա։
Մենք չենք համարձակվում մեզ համեմատել և հավասարեցնել նրանց, ովքեր իրենք իրենց են գովաբանում, բայց չեն հասկանում, որ իրենք իրենցով են չափում և իրենք իրենցով են համեմատում իրենց անձերը։
Եվ աղաչում ենք Աստծուն, որ չարը ձեզ բան չանի. ո՛չ որպեսզի մենք ընտիր երևանք, այլ որ դուք բարին գործեք, հոգ չէ, թե մենք ձախողված թվանք։
Վերստին սկսենք ինքներս մեզ հանձնարարել. թեև մեզ, ինչպես ոմանց, պետք չեն հանձնարարական նամակներ՝ ներկայացնելու ձեզ կամ ձեզնից ստանալու։
Ոչ թե մենք մեզ կրկին հանձնարարում ենք ձեզ, այլ ձեզ մեզնով պարծենալու առիթ ենք տալիս, որպեսզի այդ առիթն ունենաք նրանց դեմ, որոնք աչքին երևացածով են պարծենում և ոչ թե սրտում եղածով։
այլ բոլոր դեպքերում դուք ձեզ ներկայացրեք որպես Աստծու պաշտոնյաներ՝ ցուցաբերելով մեծ համբերություն նեղությունների մեջ, վշտերի մեջ, չարչարանքների մեջ,
Ջանա՛ Աստծու առաջ ինքդ քեզ ներկայացնել որպես փորձված մշակ, որ ամաչելու բան չունի, որ ճշմարտության խոսքն ուղիղ է ուսուցանում։
որպեսզի հավատի ձեր փորձը, որ առավել արժեքավոր է, քան կորստյան ենթակա և կրակով փորձված ոսկին, դառնա գովքի, փառքի ու պատվի առարկա Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ,