Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ Կորնթացիներին 10:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Մենք չենք համարձակվում մեզ համեմատել և հավասարեցնել նրանց, ովքեր իրենք իրենց են գովաբանում, բայց չեն հասկանում, որ իրենք իրենցով են չափում և իրենք իրենցով են համեմատում իրենց անձերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Մենք չենք համարձակվում մեզ համեմատել ու հավասարեցնել ոմանց, ովքեր իրենք իրենց են գովաբանում՝ չհասկանալով, որ իրենք իրենցով են չափում և իրենք իրենցով համեմատում։

Տես գլուխը Պատճենել




Բ Կորնթացիներին 10:12
10 Խաչաձեւ Հղումներ  

Թող ընկերդ քեզ գովի, ոչ թե քո բերանը, օտա՛րը և ոչ թե շուրթերդ։


Տեսել եմ մարդ, որ պարծեցել է իր իմաստնությամբ, բայց անմիտից ավելի հույս կա, քան նրանից։


Փարիսեցին կանգնած էր մեկուսի և ինքն իրեն այս աղոթքն էր ասում. “Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները, անիրավներն ու շնացողները, և կամ ինչպես այս մաքսավորը։


քանի որ ընտրյալը նա չէ, որ ինքն իրեն է գովաբանում, այլ նա, որին Տերն է գովում։


Չեմ համարձակվում խոսել այն, ինչ Քրիստոսը չի գործել իմ միջոցով հեթանոսներին հնազանդեցնելու համար՝ խոսքով ու գործով,


Վերստին սկսենք ինքներս մեզ հանձնարարել. թեև մեզ, ինչպես ոմանց, պետք չեն հանձնարարական նամակներ՝ ներկայացնելու ձեզ կամ ձեզնից ստանալու։


Շատ մեղր ուտելը լավ չէ, բայց հարկավոր է հարգել պատվական խոսքերը։


Ոչ թե մենք մեզ կրկին հանձնարարում ենք ձեզ, այլ ձեզ մեզնով պարծենալու առիթ ենք տալիս, որպեսզի այդ առիթն ունենաք նրանց դեմ, որոնք աչքին երևացածով են պարծենում և ոչ թե սրտում եղածով։


«Արդ դուք էլ մա՞րդ եք. կամ իմաստությունը ձեզանո՞վ է ավարտվելու։


Այսպես ասողը թող իմանա, թե ինչպիսին որ նամակների մեջ գրված մեր խոսքով ենք հեռվից, նույնպիսին էլ կլինենք գործով մոտիկից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ