Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սիբան ասաց արքային. «Ըստ ամենայնի, ինչ որ իմ տեր արքան հրամայեց իր ծառային, այնպես էլ կանի քո ծառան»։ Եվ Մեմփիբոսթեն Դավթի սեղանից էր հաց ուտում, որպես արքայի որդիներից մեկը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Սիբան ասաց թագավորին. «Իմ տեր թագավորը ինչ որ հրամայեց իր ծառային, այնպես էլ կանի քո ծառան»։ «Մեմփիբոսթեն հաց պիտի ուտի իմ սեղանից թագավորի որդիներից մեկի պես»,- ասաց Դավիթը։

Տես գլուխը



Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:11
8 Խաչաձեւ Հղումներ  

Արքայի ծառաներն ասացին նրան. «Ամեն ինչ, որ մեր տեր արքան կամենա, ծառաներս պատրաստ ենք կատարելու»։


Հեմինայի որդի Գերայի որդի բավուրիմացի Սեմեին շտապեց ու Հուդայի մարդկանց հետ, իր հետ ունենալով Բենիամինի երկրից հազար մարդ, եկավ դիմավորելու Դավիթ արքային։


Եվ արքան ասաց Սեմեիին. «Դու պիտի չմեռնես»։ Եվ արքան երդվեց նրան։


Երբ նա մտավ Երուսաղեմ և ընդառաջ ելավ արքային, արքան ասաց նրան. «Ինչո՞ւ ինձ հետ չեկար, Մեմփիբոսթե՛»։


Դու, քո որդիներն ու քո ծառաները կմշակեք նրա հողը, հացը կբերեք քո տիրոջ տունը, որ ուտեն։ Քո տիրոջ որդի Մեմփիբոսթեն միշտ իմ սեղանից պիտի հաց ուտի»։ Սիբան ուներ տասնհինգ որդի և քսան ծառա։


Մեմփիբոսթեն ուներ մի փոքրիկ որդի, որի անունը Միքա էր։ Սիբայի տան բոլոր բնակիչները Մեմփիբոսթեի ծառաներն էին։


Մեմփիբոսթեն բնակվում էր Երուսաղեմում, քանի որ միշտ արքայի սեղանից էր ուտում։ Նա երկու ոտքից կաղ էր։