Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եվ Սիբան ասաց թագավորին. «Իմ տեր թագավորը ինչ որ հրամայեց իր ծառային, այնպես էլ կանի քո ծառան»։ «Մեմփիբոսթեն հաց պիտի ուտի իմ սեղանից թագավորի որդիներից մեկի պես»,- ասաց Դավիթը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Սիբան ասաց արքային. «Ըստ ամենայնի, ինչ որ իմ տեր արքան հրամայեց իր ծառային, այնպես էլ կանի քո ծառան»։ Եվ Մեմփիբոսթեն Դավթի սեղանից էր հաց ուտում, որպես արքայի որդիներից մեկը։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:11
8 Խաչաձեւ Հղումներ  

Թագավորի ծառաներն ասացին թագավորին. «Ամեն ինչի, որ բարեհաճում է մեր տեր թագավորը, ահա մենք՝ քո ծառաները, պատրաստ ենք»։


Նրա հետ հազար մարդ կար Բենիամինի երկրից, նաև Սիբան՝ Սավուղի տան ծառան՝ իր տասնհինգ որդիների և քսան ծառաների հետ։ Նրանք եկան և հասան Հորդանան՝ թագավորի առաջ։


Սավուղի որդի Մեմփիբոսթեն եկավ թագավորին դիմավորելու։ Նա իր ոտքերի մատների եղունգները չէր կտրել, իր մորուքը կարգի չէր բերել և իր հագուստները չէր լվացել այն օրվանից, երբ թագավորը գնացել էր, մինչև այն օրը, երբ եկավ խաղաղությամբ։


Եվ նա ասաց. «Տե՛ր իմ թագավոր, ծառաս ինձ խաբեց, որովհետև ես՝ քո ծառան, ասացի. “Էշը համետեմ ինձ համար, հեծնեմ ու գնամ թագավորի հետ, քանի որ քո ծառան կաղ է”։


Դու, քո որդիները և քո ծառաները նրա համար հողը մշակե՛ք. բերքը կբերես իր մոտ, որ քո տիրոջ որդին ուտելու հաց ունենա. և քո տիրոջ որդի Մեմփիբոսթեն միշտ իմ սեղանից պիտի հաց ուտի»։ Սիբան տասնհինգ որդի և քսան ծառա ուներ։


Մեմփիբոսթեն մի փոքրիկ տղա ուներ՝ անունը Միքա. և Սիբայի տան բոլոր բնակիչները Մեմփիբոսթեի ծառաներն էին։


Եվ Մեմփիբոսթեն բնակվում էր Երուսաղեմում, որովհետև միշտ թագավորի սեղանից էր հաց ուտում. և նա երկու ոտքից էլ կաղ էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ