ինչպես եղել է այն օրերից ի վեր, երբ Իսրայելի՝ իմ ժողովրդի վրա դատավորներ կարգեցի։ Քեզ պիտի ազատեմ քո բոլոր թշնամիներից։ Քեզ մեծ տուն պիտի դարձնեմ։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ դու քո ծառայի ականջին հայտնեցիր և ասացիր՝ “Քեզ տուն եմ շինելու”, ուստի քո ծառան հանդգնեց քո առջև այս աղոթքը անելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև, ո՜վ Զորությունների Տեր, Աստվա՜ծ Իսրայելի, դու հայտնեցիր քո ծառային և ասացիր. “Քեզ համար տուն պիտի շինեմ”, սրա համար էլ քո ծառան սիրտ առավ՝ քո առջև այս աղոթքը անելու։ |
ինչպես եղել է այն օրերից ի վեր, երբ Իսրայելի՝ իմ ժողովրդի վրա դատավորներ կարգեցի։ Քեզ պիտի ազատեմ քո բոլոր թշնամիներից։ Քեզ մեծ տուն պիտի դարձնեմ։
Եվ եթե պահես այն ամենը, ինչ քեզ պատվիրելու եմ, ընթանաս իմ ճանապարհով ու գործես այն, ինչ հաճելի է ինձ, հետևես իմ պատվիրաններին ու հրամաններին, ինչպես արեց իմ ծառա Դավիթը, ապա կլինեմ քեզ հետ և քեզ համար հաստատուն տուն կշինեմ, ինչպես Դավթի համար շինեցի,
Ես ասացի, թե կհայտնեմ ի լուր քեզ։ Հիմա այս նստածների և իմ ժողովրդի ծերերի ներկայությամբ գնի՛ր։ Եթե ուզում ես ազգականի իրավունքով նրանից այն ծախու առնել, ա՛ռ, իսկ եթե չես ուզում առնել, ասա՛ ինձ, որ իմանամ, որովհետև քեզանից բացի ազգական չկա, քեզանից հետո ազգականը ես եմ»։
Ես ինձ համար հավատարիմ մի քահանա մեջտեղ պիտի հանեմ, որ կատարի այն ամենը, ինչ կա իմ մտքում և հոգում։ Նրա սերունդը հաստատուն պիտի պահեմ, որ միշտ իմ օծյալի առջև ծառայի։