Հայր պիտի լինեմ նրան, և նա ինձ որդի պիտի լինի, և եթե նա անիրավություն գործի, պիտի հանդիմանեմ նրան ու խրատեմ մարդկանց գործածած գավազանով և մարդկային տանջանքներով։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց նրան ողորմություն չեմ զլանա, ինչպես զլացա նրանց, որոնց իմ առաջից վանեցի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց իմ ողորմությունը չեմ հեռացնի նրանից, ինչպես հեռացրի Սավուղից, որին քշեցի քո առաջից։ |
Հայր պիտի լինեմ նրան, և նա ինձ որդի պիտի լինի, և եթե նա անիրավություն գործի, պիտի հանդիմանեմ նրան ու խրատեմ մարդկանց գործածած գավազանով և մարդկային տանջանքներով։
Հավիտյան հաստատուն պիտի լինեն նրա անունն ու թագավորությունն իմ առաջ, նրա աթոռը հավիտյան կանգուն պիտի մնա իմ առաջ”»։
Ամբողջ թագավորությունը չեմ խլի, այլ հանուն իմ ծառա Դավթի և իմ ընտրած Երուսաղեմ քաղաքի՝ մեկ ցեղ կթողնեմ քո որդուն»։
Ակա՛նջ դրեք ինձ և հետևե՛ք իմ ճանապարհին։ Լսե՛ք ինձ, և ձեր հոգիները կապրեն բարության մեջ, ու ես ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ՝ շնորհելով ձեզ Դավթին խոստացված անանց սրբությունները։
Անհնազանդությունը կախարդության նման մեղք է, և ինքնավստահությունը՝ կռապաշտության նման։ Քանի որ արհամարհեցիր Տիրոջ խոսքը, Տերն էլ քեզ կմերժի իբրև Իսրայելի թագավորի»։
Սամուելը Սավուղին ասաց. «Ես քեզ հետ չեմ լինի, քանի որ արհամարհեցիր Տիրոջ խոսքը, և Տերը քեզ մերժելու է իբրև Իսրայելի թագավորի»։
Սամուելն ասաց նրան. «Տերն այսօր քո վրայից վերցրեց Իսրայելի թագավորությունը և այն տալու է քեզանից լավ մեկին։
Նա հանեց իր զգեստներն ու նրանց առջև մարգարեանում էր։ Ամբողջ գիշեր ու ցերեկ նա մերկ ընկած էր գետնին։ Դրա համար էին ասում. «Սավո՞ւղն էլ է մարգարեների մեջ»։