և օրհնեց Աբրամին՝ ասելով. «Օրհնյալ լինես, Աբրա՛մ, Բարձրյալ Աստծու կողմից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթը Տիրոջ առջև ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց։ Երբ Դավիթն ավարտեց ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցելը, Զորությունների Տիրոջ անունից օրհնեց ժողովրդին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ Դավիթը վերջացրեց ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցելը, ժողովրդին օրհնեց Զորությունների Տիրոջ անունով։ |
և օրհնեց Աբրամին՝ ասելով. «Օրհնյալ լինես, Աբրա՛մ, Բարձրյալ Աստծու կողմից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը։
Նա Իսրայելի բոլոր բնակիչներին՝ Դանից մինչև Բերսաբեե, տղամարդկանց թե կանանց, ամեն մեկին բաշխեց հացի մի բլիթ, կասկարայի վրա թխված հաց և տապակի մեջ պատրաստված կարկանդակ։ Ամբողջ ժողովուրդը գնաց, յուրաքանչյուր ոք՝ իր տունը։
Նա ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածն այսօր, որն իր բերանով խոսեց իմ հայր Դավթի մասին և իր ձեռքով կատարեց իր խոստումը՝ ասելով.
Դավիթը, վերջացնելով ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցելը, Տիրոջ անունով օրհնեց ժողովրդին։
Այնուհետև քահանաներն ու ղևտացիները ոտքի ելան և օրհնեցին ժողովրդին. նրանց ձայնը լսելի եղավ, ու նրանց աղոթքը հասավ երկինք՝ Տիրոջ սուրբ բնակարանը։
Արքան երեսը դարձրեց դեպի ժողովուրդը, օրհնեց ժողովված բոլոր իսրայելացիներին, մինչդեռ նրանք իր շուրջն էին կանգնած, և ասաց.
Մովսեսը տեսավ բոլոր գործերը, որ նրանք կատարել էին այնպես, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։ Նրանք ճիշտ նույն ձևով էին կատարել։ Եվ Մովսեսն օրհնեց նրանց։
Աստված նախ ձեզ համար հարություն տվեց իր Որդուն և ուղարկեց նրան, որ օրհնի ձեզ՝ յուրաքանչյուրիդ իր չար գործերից հետ դարձնելու համար»։