Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դավիթը Հովաբին ու նրա հետ եղած ամբողջ ժողովրդին ասաց. «Պատառոտե՛ք ձեր հագուստները, քո՛ւրձ հագեք ու ողբացե՛ք Աբենների վրա»։ Դավիթ արքան գնում էր դագաղի հետևից։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Դավիթը Հովաբին ու նրա հետ եղող ամբողջ զորքին ասաց. «Պատառոտե՛ք ձեր հագուստը և քրձե՛ր հագեք ու լա՛ց եղեք Աբենների առջև»։ Դավիթ թագավորը գնաց նրա դագաղի ետևից։

Տես գլուխը



Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:31
12 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Ռուբենը եկավ դեպի գուբը և Հովսեփին այնտեղ չգտավ, պատառոտեց իր հագուստները,


Եվ պատառոտեց իր հագուստները, քուրձ կապեց իր մեջքին և շատ օրեր սուգ պահեց իր որդու համար։


Դավիթն իր հագուստները բռնելով՝ պատառոտեց։ Իրենց հագուստները պատառոտեցին նաև նրա մոտ գտնվող մարդիկ։


Երրորդ օրը Սավուղի զորքի բանակատեղիից մարդ եկավ, որի հագուստները պատառոտված էին, իսկ գլխին՝ հող։ Երբ նա Դավթի մոտ մտավ, գետնին ընկավ ու խոնարհվեց նրա առաջ։


Նրա ծառաներն ասացին. «Մենք լսել ենք, որ Իսրայելի տան թագավորները գթասիրտ են։ Մեր մեջքերին քուրձեր կապենք, մեր գլուխներին՝ չվաններ, գնանք Իսրայելի թագավորի մոտ, թերևս մեր կյանքը խնայի»։


Այս խոսքերը լսելով՝ արքան զղջաց Տիրոջ առջև, լալով գնաց, պատառոտեց իր պատմուճանը, քուրձ հագավ իր մարմնի վրա և ծոմ պահեց. նա քուրձ հագավ այն օրը, երբ սպանվեց հեզրայելացի Նաբոթը։ Նա գլխիկոր էր ման գալիս։


Երբ Եզեկիա արքան լսեց այս, պատառոտեց իր հանդերձները, քուրձ հագավ ու մտավ Տիրոջ տունը։


Նա Եղիակիմ հազարապետին, Սոմնաս դպրապետին և քահանաներից ծերերին քուրձ հագած ուղարկեց Ամովսի որդի Եսայի մարգարեի մոտ,


և մոտենալով դիպավ դագաղին։ Դագաղը տանողները կանգ առան։ Եվ նա ասաց. «Քեզ եմ ասում, ո՛վ պատանի, վե՛ր կաց»։


Հեսուն պատռեց իր զգեստները, երեսի վրա ընկավ գետնին՝ Տիրոջ տապանակի առաջ, և ինքն ու Իսրայելի ծերերը այդպես մնացին մինչև երեկո և իրենց գլխի վրա հող ցանեցին։


Եվ իմ երկու վկաներին պիտի պատվիրեմ, որ քուրձ հագած մարգարեանան հազար երկու հարյուր վաթսուն օր շարունակ։


Երբ նրան տեսավ, պատառոտեց իր զգեստները և ասաց. «Վա՜յ ինձ, դո՛ւստր իմ, դու ինձ ընկճեցիր, խոչ եղար աչքիս մեջ, որովհետև քեզ համար պարտավորություն ստանձնեցի Տիրոջ առաջ և չեմ կարող հետ դարձնել»։